Այն միանավ թաղածածկ սրահ է, արևելյան կիսաշրջան աբսիդով և կից ավանդատներով: Իրականացված է միջին չափերի կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Աչքի է ընկնում քանդակազարդ շքամուտքը, իրականացված սպիտակ կրաքարի և սև ավազաքարի սրբատաշ խոշոր բլոկների համադրությամբ: Շքամուտքի ծավալային ու քանդակային լուծումները ցուցում են 17-րդ դարը: Բացառված չէ, որ այն վերակառուցվել է տեղում եղած ավելի վաղ` 12-13-րդ դարի հիմքի վրա, նկատի ունենալով պատերի մեջ ագուցված 12-13-րդ դարերի տապանաքարերն ու խաչքարերը:
Կառույցը 2012-2014 թթ. ամբողջությամբ վերականգնվել է: