Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ հրատարակվել է Սամվել Կարապետյանի «ԲՈՒՆ ԱՂՎԱՆՔ. մաս 1» գիրքը:
Աշխատությունը ներկայացնում է Կուր գետի միջին հոսանքի ձախափնյա շրջանների կամ պատմական Բուն Աղվանք երկրամասի (այժմ Ադրբեջանի Հանրապետության տարածքում) հայաբնակ գյուղերի պատմությունը և պատմական հուշարձանները: Առանձնահատուկ տեղ է հատկացվել զանազան հնավայրերում պահպանված հայերեն արձանագրություններին: Հասցեագրվում է հայ ժողովրդի, մասնավորապես Բուն Աղվանքի հայկական բնակավայրերի պատմությամբ և նյութական մշակույթով հետաքրքրվողներին:
Նվիրվում է Բուն Աղվանքի և Արցախ աշխարհի պատմական հուշարձանների անխոնջ հետազոտող եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցի ծննդյան 200-ամյակին:
Գրքին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղմամբ https://raa-am.org/wp-content/uploads/2025/01/%D4%B2%D5%B8%D6%82%D5%B6-%D4%B1%D5%B2%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84.pdf։