Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցին

Տեղադրությունը

Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնից ոչ հեռու՝ Հեքիմյան փողոցում՝ բնակելի տների հարևանությամբ (նկ. 1, 2):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեղադրությունը, լուս.՝ Հ. Աբրահամյանի։

Պատմական ակնարկ

Ստեփանակերտ քաղաքի սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 2007 թվականին: Կառուցումը ֆինանսավորել է ամերիկահայ բարերար Ներսես Եփրեմյանը, ով եկեղեցին կառուցել է իր վաղամեռիկ որդու՝ Հակոբի հիշատակին (https://news.am/arm/news/94233.html):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին կառուցված է արցախյան սպիտակ քարով, կրող կոնստրուկցիաները, կամարները, թաղերը երկաթբետոնից են: Հատակագծում այն խաչաձև է, արտաքին ծավալներն ունեն փոքր-ինչ ձգված համաչափություն, թեթևակի շեշտված են խաչթևերը, որտեղ կան երեքական լուսամուտներ: Ընդհանուր առմամբ արտաքին տեսքը, ներքին ծավալները նման են Վաղուհասի սուրբ Աստվածածին եկեղեցուն, թեև կան նաև որոշակի տարբերություններ՝ պատուհանների չափերը, բացվածքները, ոճավորումը: Եկեղեցու արտաքին տեսքը զուսպ է, գլխավոր մուտքից անմիջապես վերև զետեղված է շինարարական արձանագրությունը, որից վեր պատկերված է խաչը (նկ. 3): Եկեղեցու տանիքը երկթեք է, կղմինդրածածկ, կենտրոնական մասում տեղադրված է փոքրիկ զանգակատուն: Եկեղեցու աղոթասրահը սյուներով բաժանված է երկու մասի: Առաջին սրահն ունի մոտավորապես քառակուսի հատակագիծ, իսկ երկորդ սրահն ուղղանկյուն է (նկ. 4, 5):

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Աբրահամյանի։

Նկ. 3 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս.՝ Հ. Աբրահամյանի։

Նկ. 4 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ Հ. Աբրահամյանի։

Նկ. 5 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ Հ. Աբրահամյանի։

Եկեղեցու անմիջապես կողքն է գտնվում հայտնի քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կողմից կերտված խաչքարը, որը կոչվում է «Հույս, հավատ, սեր» (նկ. 6-9): Խաչքարը տեղադրվել է 2014 թվականին (https://www.youtube.com/watch?v=VrTAoUBnZ5A): Եկեղեցու տարածքում կան նաև այլ խաչքարեր և քանդակներ (նկ. 10-12):

Նկ. 6 Ռոբերտ Ասկարյանի կերտած խաչքարը, լուս.՝ Հ. Աբրահամյանի։

Նկ. 7 Ռոբերտ Ասկարյանի կերտած խաչքարը, լուս.՝ Հ. Աբրահամյանի։

Նկ. 10 Եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարերից, լուս.՝ Հ. Աբրահամյանի։

Նկ. 8 Ռոբերտ Ասկարյանի կերտած խաչքարը, լուս.՝ Հ. Աբրահամյանի։

Նկ. 11 Եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարերից, լուս.՝ Հ. Աբրահամյանի։

Նկ. 9 Ռոբերտ Ասկարյանի կերտած խաչքարը, լուս.՝ Հ. Աբրահամյանի։

Նկ. 12 Եկեղեցու տարածքում տեղադրված քանդակը, լուս.՝ Հ. Աբրահամյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ: Այն կանգուն է, անվնաս է եկեղեցու շրջակա տարածքը:

Գրականություն

  1. Անկախությունից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել, https://hetq.am/hy/article/64015
  2. Սուրբ Հակոբ եկեղեցու բակում օծվել է «Հույս, հավատ, սեր» խաչքարը, https://www.youtube.com/live/VrTAoUBnZ5A
Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցին
Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցին
Ստեփանակերտ
Արցախ