Մանրամասներ. Ընտանեկան դիմանկար, խաչքարային պատկերաքանդակ, 12-13-րդ դարեր, Շուշի։

Արցախի խաչքարային պատկերաքանդակում հաճախ են հանդիպում ընտանեկան տեսարաններ, որոնք կարելի է պայմանականորեն կոչել նաև «ընտանեկան դիմանկար»: Դրանք ներկայացնում են հանգուցյալին՝ շրջապատված հարազատներով՝ ծնողներ, ամուսին, զավակ, եղբայր, քույր և այլոք:

Շուշիից ծագող ալս քանդակում ձախից աջ պատկերված են կինը, ամուսինը և որդին:

Հազարավոր այլ նմուշների նման այն ևս գերված է:

Նկ․ 1