Ճարտարի «Կոհակ» սրբատեղի

Տեղադրությունը

Սրբատեղին գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի Գյունե կալեր թաղամասից 4,5 կմ հյուսիս-արևելք, շրջապատի վրա գերիշխող բարձր բլրի գագաթին (նկ. 1, 2):

նկ. 1 Հուշարձանի ընդհանուր տեսքը բլրի գագաթին, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 2 Հուշարձանի ընդհանուր տեսքը բլրի գագաթին, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Պատմական ակնարկ

Հուշարձանը խոնարհված եկեղեցի է (նկ. 3), որի փլատակների մեջ պահպանվել են երեք խաչքար և մեկ խաչքարի պատվանդան։ Խաչքարերից մեկը 9-10-րդ դարերի է (նկ. 4), մեկը՝ 13-րդ դարի, իսկ երրորդը՝ մերօրյա (նկ. 5):

նկ. 3 Հուշարձանի ընդհանուր տեսքը բլրի գագաթին, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 4 Խաչքար, 9-10-րդ դարեր, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 5 Խաչքարեր, ձախինը՝ 13-րդ դար, աջինը՝ ժամանակակից, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Չնայած ավերվածությանը, ուրվագծվում է միանավ սրահի հատակագիծը՝ (նկ. 3)։ Երևում են արևելք-արևմուտք ուղղվածությամբ 10,0x6,0 մետր չափերով կառույցի հետքերը։ Արևելյան ճակատին նկատվում է մեծ քարերով շարված երկաստիճան ստիլոբատ հիշեցնող շարվածք։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ երևում էին եկեղեցու միայն հիմքերը։

Մատենագրական քննություն

Հուշարձանն իր վատ պահպանվածության պատճառով դուրս է մնացել հետազոտողների ուշադրությունից։ Մեր նկարագրությունը հենվում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրում ներկայացված տեղեկությունների վրա։

Ճարտարի «Կոհակ» սրբատեղի
Ճարտարի «Կոհակ» սրբատեղի
Ճարտարի «Կոհակ» սրբատեղի
Արցախ