Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում կայացավ ՀՀ գիտության և կրթության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող՝ «Համայնքը և հանրային մշակութային տարածքի փոխակերպումները հետխորհրդային Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի օրինակով» թեմայի շրջանակներում կազմակերպված «Պատերազմը, սահմանը և մշակույթը» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը:
Վերջին տարիներին Հայաստանի սահմանային բնակավայրերում լարվածությունը ավելի արդիական և հրատապ են դարձնում նման գիտաժողովի կազմակերպումը։ Այս պայմաններում խիստ կարևորվում են հատկապես գիտական հետազոտությունները սահմանային բնակավայրերում։
Գիտաժողովը նվիրված էր ՀՀ սահմանային բնակավայրերի մշակութային լանդշաֆտի քննությանը։ Զեկուցման թեմաներն առնչվում են սահմանին գտնվող մշակութային կոթողների հետազոտությանը, հեռանկարներին, պահպանությանը խնդիրներին։
Զեկուցումներով ներկայացան նաև monumentatch.org թիմի անդամները։