Մանրամասներ. Դադիվանք, կաթողիկե եկեղեցի, հյուսիսային պատ, Սբ. Ստեփանոսի քարկոծումը և Քրիստոսի պատգամը հրեշտակներին։

Դադիվանք, կաթողիկե եկեղեցի, հյուսիսային պատ, Սբ. Ստեփանոսի քարկոծումը և Քրիստոսի պատգամը հրեշտակներին, 13-րդ դարի վերջ:
Իհարկե, առանց գրաբարի իմացություն հնարավոր չէ հասկանալ, թե Ստեփանոսի քարկոծման տեսարանում ինչ են անում հրեշտակները:
Ինչպես ցույց է տալիս հայերեն արձանագրությունը, հայ նկարիչը հորինվածք է մտցրել և հրեշատակների թեման, որոնց դերակատարումը բացատրել է կից արձանագրությամբ.
«Հրըշտակք՝ տեսէք զհող/եղեն բնութի[ւնս, որ վա]/սն իմ չարչարե[ցան մար]/մնով»։
«Հրեշտակներ, տեսե՛ք (այն) հողեղեն էակներին, որ ինձ համար չարչարվեցին մարմնով»։
Այսինքն Քրիստոսը հրեշտակներին պատգամ է տալիս՝ տեսնել (որ նշանակում է նաև հիշել և գործել) նրանց, ովքեր Քրիստոսի համար մարմնով են չարչարվում:
Գիտե՞ն այս ամենը, նրանք, ովքեր Դադիվանքը հայտարարում են աղվանա-ուդիական ժառանգություն: Իհարկե ոչ: Բայց դա կարևոր չէ նրանց համար:

Նկ․ 1

Նկ․ 2