Շուշիում ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում

Սույն  թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի, ներկա է գտնվել «Դրոշի հրապարակի» բացմանը, որը կառուցվել է դեռևս 2021 թվականին՝ Ադրբեջանի կողմից ոչնչացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի վայրում (հուշարձանի ոչնչացման վերաբերյալ տես՝ https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Համաձայն ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկատվության՝ «Դրոշի հրապարակի» մոտ կառուցվելու է նաև «հաղթանակի թանգարանը»՝ նվիրված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին (https://t.me/bez_tor/53964?single&fbclid=IwY2xjawFbylNleHRuA2FlbQIxMAABHS5HBXTvESAr_Tvb1JDrtknxjGmekuRRMrM2RDYBySleYIBW2NBwlt2yAA_aem_GxfnM4y_QtPUnXkLAFZuxQ): Նշենք, որ  այստեղ է կառուցվում նաև Ադրբեջանի ‹‹հաղթանակը›› մատնանշող Շուշիի նոր մզկիթը, որի հիմնարկեքը կատարվել էր դեռևս 2021 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահի կողմից (https://www.youtube.com/watch?v=sAXPwmmIqmQ):

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը Շուշիի քաղաքի գրավմանը տալիս է առանձնահատուկ տեղ՝ որպես ‹‹Ղարաբաղի ազատագրման համար պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ››: Ուստի Շուշի քաղաքի բարձրադիր կետում կառուցվելիք այս երեք համալիրներին տրվում է առանձնահատուկ նշանակություն: Այս երեք կառույցները՝ հատկապես  մզկիթը և թանգարանը իրենց մեջ խորհրդանշում են հայկական Արցախի ոչնչացումը, հայության էթնիկ զտումները:

Մեր արձագանքը

Շուշիում ադրբեջանական թանգարանի, մզկիթի և հրապարակի կառուցումը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  հուշարձանի տարածքում՝ հայ ժողովրդի մշակութային իրավուքնների կոպիտ խախտում է։ Այն ոչ միայն ժառանգության ոչնչացման անպատժելիության հետևանք է, այլև նոր ինքնության ստեղծում՝ հայկականի ժխտման ճանապարհով։ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի համաձայն՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները։ Այս կոնտեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչնչացնելով, յուրացնելով մի ողջ հանրույթի մշակութային ժառանգությունը, զրկելով նրան իր սեփական ինքնությանը համարժեք ապրելու ու ստեղծագործելու իրավունքից,  այժմ յուրացման գործողությունը ցանկանում է ամրագրել պետականորեն և  միջազգայնորեն՝ խախտելով հայ հանրույթի մշակութային ֆունդամնետալ իրավունքները՝ սահմանված նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով (https://www.ohchr.org/sites/default/files/UDHR/Documents/UDHR_Translations/eng.pdf և ՄԱԿ-ի 1966 թվականին ընդունված «Տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների մասին Դաշնագրի» 15-րդ հոդվածով, որն ամրագրում է յուրաքանչյուր մարդու՝ իր համայնքի մշակութային կյանքին անարգել մասնակցելու իրավունքը https://www.humanium.org/en/1966-international-covenant/social-cultural-rights/  ։ Պատմական Շուշին քաղաքի, որը հայ մշակույթի կարևորագույն կենտրոն էր, հայկական  ինքնության օտարումը  ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf):