Եվրախորհրդարանը հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին բանաձեւ է ընդունել
2021 թվականի մայիսի 20-ին Եվրախորհրդարանը 607 կողմ, 27 դեմ, 54 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է հայ ռազմագերիների մասին բանաձեւը, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հակամարտության ընթացքում կամ դրանից հետո կալանավորված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ի թիվս այլ կետերի, որոնք վերաբերում են հակամարտող կողմերի միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու իրենց պարտավորությանը, որն արգելում է խոշտանգումները և արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքի ցանկացած դրսևորում, բանաձևի 16-րդ կետը խստորեն դատապարտում է Ադրբեջանում հայկական ժառանգության ոչնչացնող ցանկացած գործողություն և կոչ է անում թե Ադրբեջանին և թե Հայաստանին ամբողջությամբ վերականգնել վնասված կամ քանդված վայրերը և համաշխարհային ժառանգության պահպանության համար տարածաշրջանում ապահովել միջազգային առավել մեծ ներգրավվածություն։ Ի հավելումն նշվածի, Եվրախորհրդարանը կոչ է անում երկու կողմերին ձեռնպահ մնալ ժառանգության ցանկացած ոչնչացումից թե Հայաստանի և թե Ադրբեջանի տարածքում։ Բացի դա, բանաձևն անդրադառնում է նաև տարածաշրջանային կոնտեքստում խաղաղության պահպանությանն ու մարդու իրավունքների հարգմանը։ https://www.1lurer.am/en/2021/05/20/European-Parliament-has-adopted-a-resolution-on-the-release-of-Armenian-prisoners-of-war/478967
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը, առաջնորդվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ՄԱԿ-ի Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Ժնևի կոնվենցիաի կետերով։ Սույն որոշման հիմքում նաև Human Rights Watch-ի 2021 թվականի մարտի 19-ի զեկույցն է։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եվրախորհրդարանի կողմից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների մասին բանաձեւի ընդունման իրողությունը և ի թիվս այլ կետերի, որոնք վերաբերվում են նրանց հայրենադարձմանը, նշել է նաև Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանության Եվրախորհրդարանի հորդորի և արցախահայերի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին https://www.mfa.am/en/interviews-articles-and-comments/2021/05/22/arm_eu_az/10966 ։