Պարզաբանում՝ Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեվերի մասին կոնվենցիայի» մի տարածված մեկնաբանության մասին
Վերջերս հայկական և միջազգային մեդիահարթակներում լայնորեն շրջանառվում է մի տեղեկատվություն, համաձայն որի «Հաագայի դատարանը Հայաստանին ճանաչել է որպես Արցախի հուշարձանների սեփականատեր» (https://artsakhpress.am/arm/news/162980/?fbclid=IwAR0ttW6RaZfmoGqv8W4qvPOeikNx6iN5RoBjYU2ESTEZp6CBUw41RgfeKIY)։ Սակայն այն չի համապատասխանում իրականությանը։
Իրականում ՄԱԿ-ի Հաագայի (Նիդեռլանդներ) արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացրել է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի հիման վրա կայացրած իր որոշումը՝ ՄԱԿ-ի կողմից 1965 թվականին ընդունված «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի մասին միջազգային կոնվենցիայի» խախտումների վերաբերյալ, որը ներառում էր ժամանակավոր միջոցների կիրառման խնդրանքը։ Դատարանի վճիռը կազմված է 3 կետից, որը կայացրել են 15 դատավորներ՝ ձայներով տասնչորս կողմ՝ մեկ դեմ՝ համամասնությամբ, որոնցից ոչ մեկում չի նշվում մամուլում շրջանառվող մեկնաբանությունը․
- Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձաց դեմ ռասսայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնական և հասարակական կազմակերպությունների կողմից․ https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf,
- Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով. https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf
- Բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել 2020 թվականի բախման արդյունքում գերեվարված բոլոր անձանց և ապահովել նրանց անվտանգությունն ու հավասարությունը օրենքի առջև։
Ավելին, թեև «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված է «ժառանգության տարածք մուտք գործելու և այն վայելելու իրավունքի» իրականացման ձևակերպումը, որը չպետք է տեղի ունենա ռասսայական խտրականության հիման վրա, այնումանայնիվ, դատարանի որոշմամբ հայկական ուխտագնացությունները, այսինքն ժառանգության տարածք մուտքի իրավունքի թույլտվության հրատապ հրաման չի տրվել https://foreignpolicy.com/2022/01/13/armenia-azerbaijan-nagorno-karabakh-cultural-desecration-is-racial-discrimination/: Իսկ միջանկյալ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը դատարանի գնահատմամբ կապված է հայկական մշակութային ժառանգությունը անդարձ վնասների ենթարկվելու մտավախության և վեճի սրման փաստի հետ։
Դատարանի որոշման կարևորությունն արտահայտված է հիմնականում հետևյալ կետերում․
- Դեկտեմբերի 7-ի որոշումը միջազգային առաջին և ամենաարդյունավետ գործիքն է, որով Ադրբեջանին հորդորվել է կանխել պատերազմի արդյունքում իր վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգությանը հասցված ցանկացած վնաս,
- մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը կապվել է ռասայական խտրականության հետ և ընդլայնել վտանգված ժառանգությունը պաշտպանելու միջազգային հնարավորությունները,
- այն ուղերձ է ազգային պետություններին (Ադրբեջանին), որ ինքնիշխանությունը չի արտոնում կառավարությանը ոչնչացնել մշակութային ժառանգությունը՝ դրանով իսկ ստեղծելով նմանօրինակ արատավոր վարքագծի դեմ պայքարի նոր ճանապարհ https://foreignpolicy.com/2022/01/13/armenia-azerbaijan-nagorno-karabakh-cultural-desecration-is-racial-discrimination/:
Հաագայի դատարանի որոշման մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝ Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեվերի մասին կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին - Monument Watch ։
https://monumentwatch.org/ ակադեմիական հարթակի խումբ։