2022 թվականի հուլիսի 6-ին Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կայացավ Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը», Համլետ Պետրոսյանի և Հայկուհի Մուրադյանի «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքերի և «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» // www.monumentwatch.org կայքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և պատգամավոր Արմեն Սարգսյանը, մշակույթի պահպանությամբ զբաղվող կառույցների, համալսարանական և գիտական հանրույթի ներկայացուցիչները։ Գնահատանքի խոսք ասացին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը և փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Գրքերի բովանդակությունը, կայքի կառուցվածքը և գործունեությունը ներկայացրեցին Համլետ Պետրոսյանը, Նժդեհ Երանյանը և Հայկուհի Մուրադյանը։