Կայացավ «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 8-11-ը Ստեփանակերտում կայացավ «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին քննարկվեցին Արցախի պատմամշակութային ժառանգությանն ուղղված քաղաքականության առաջնահերթ խնդիրները, Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականության մեխանիզմները, Աղվանից եկեղեցու պատմության, Արցախի հոգևոր ու նյութական ժառանգության պահպանության և հանրայնացման խնդիրները։ Գիտաժողովին մասնակցում էին Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ականավոր գիտնականներ և հետազոտողներ։

Գիտաժողովին մասնակցեց նաև «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը։

Զեկուցման թեմաներն էին՝

Համլետ Պետրոսյան, «Արցախի քրիստոնեական մշակույթը հայ-աղվանական «բանավեճերի» համատեքստում»։

Համլետ Պետրոսյան, Հայկուհի Մուրադյան, «Արցախի մշակութային ժառանգությանն ուղղված քաղաքականության առաջնահերթ խնդիրներն արդի փուլում»։

Լյուբա Կիրակոսյան, «Արցախի ճարտարապետական ժառանգությունը. ակադեմիզմն ու նենգափոխումը»։

Նժդեհ Երանյան, «Արցախի հին մշակույթի հետազոտության արդի վիճակը և ադրբեջանական էքսկուրսները»։

Արմինե Գաբրիելյան, «Կարասային թաղումների մշակույթը և Արցախ-Ուտիքի մշակութային-էթնիկական կերպարն անտիկ շրջանում»:

Արմինե Տիգրանյան, «Մշակութային ժառանգության պահպանության միջազգային համակարգը և Արցախը»։