Եվրոպական խորհրդարանը «Մշակույթի և միջազգային մշակութային հարաբերությունների նոր եվրոպական օրակարգ» 2022 թվականի զեկույցի նախագծում դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը

Եվրոպական Խորհրդարանում վերջին ամիսներին  մշակվում է «Մշակույթի և միջազգային մշակութային հարաբերությունների նոր եվրոպական օրակարգը 2023-2026 թվականների համար»  (Implementation of the New European Agenda for Culture and the EU Strategy for International Cultural Relations) զեկույցը, որտեղ մշակութային  գլոբալ քաղաքականության արդյունավետ իրականացման ռազմավարության համար, ի թիվս այլ հրատապ հարցերի, կարևորվել է ԼՂ մշակութային արժեքների պաշտպանության հարցը։

Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ներկայացնել լրամշակում, որով հղում կկատարվեր ԵԽ կողմից 2022թ. մարտին ընդունված՝ ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ բանաձևին https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2022-0080_EN.html, որում Ադրբեջանին ուղղված հստակ և քննադատական ուղերձներ կան՝ (հաշվի առնելով 2015 թվականի ապրիլի 28-ի «ISIS/Da’esh» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված մշակութային վայրերի ոչնչացման և 2022 թվականի մարտի 10-ի Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ իր որոշումները.)

Լրամշակումների ներկայացման վերջնաժամկետը (սեպտեմբերի 16) համընկավ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետ, և Նատալի Լուազոն ներկայացրեց նաև առանձին լրամշակում՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ խախտելով միջազգային իրավունքը և 2021 թվականի դեկտեմբերի 7-ի դատարանի որոշումը. Դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերսկսված ագրեսիան, որն էլ ավելի է վտանգի ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը. կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջ դնի ռազմական գործողություններին և մասնակցի Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ մեխանիզմներ տեղակայելով՝ նպաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը) »:

Մեկ այլ լրամշակում ներկայացվեց ԵԺԿ խմբակցության հույն և կիպրացի ութ պատգամավորների կողմից՝ «կոչ է անում թուրքական իշխանություններին լիովին հարգել մշակութային և կրոնական հուշարձանների և խորհրդանիշների պատմամշակութային բնույթը, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկվածներին. կոչ է անում Թուրքիային ամբողջությամբ հարգել քրիստոնեական, հայկական, պոնտական և հրեական ծագում ունեցող հուշարձանները պաշտպանելու իր միջազգային պարտավորությունը»:      

Քվեարկության նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին, ԵԽ խմբակցություններին ուղարկվեց «Caucasus Heritage Watch»-ի նոր զեկույցը և դրանում արձանագրված՝ Հադրութի սրբ. Սարգիս եկեղեցու ոչնչացման դեպքը https://twitter.com/CaucasusHW/status/1579833511263244289:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեն հոկտեմբերի 13-ի նիստում կայացած քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ ընդունվեցին նախորդ բանաձևերին հղում անելու վերաբերյալ լրամշակումը, ինչպես նաև 106-րդ և 137-րդ լրամշակումները:

Վերոնշյալ 106-րդ լրամշակման ընդունումն այս պահին կարևոր էր ոչ միայն պայմանավորված դրանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հստակ դատապարտմամբ https://www.europarl.europa.eu/cmsdata/253919/20220913_Azerbaijani%20military%20aggression_statement.pdf, https://twitter.com/EP_ForeignAff/status/1569745925173559299, այլ նաև Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ զեկույցների մշակմանը զուգահեռ հայկական մշակութային արժեքների ոչնչացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող AFET դիրքորոշման վերահաստատմամբ. 2022թ. մարտին ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը շատ ակտիվ քարոզչություն է իրականացնում նշյալ բանաձևի «միակողմանի լինելու» ուղղությամբ: