Ադրբեջանի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպանի» կոչումից

2022 թվականի նոյեմբերի 15-ին Ադրբեջանի առաջին տիկին և  փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպանի»՝ դեռ 2004 թվականից ստանձնած իր գործունեությունը դադարեցնելու համար։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակում Մեհրիբան Ալիևան կարևորել է Ադրբեջանի դերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների և սկզբունքների  տարածման և պահպաման  գործում։ Միևնույն ժամանակ կարևորվել Է Ադրբեջանի Հանրապետութան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև 2013 թվականին ստորագրված Շրջանակային համաձայնագիրը (Framework Agreement), որի հիմքում  կրթության, գիտության, մշակույթի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության https://www.unesco.org/en/articles/unesco-director-general-azerbaijan-2nd-world-forum-intercultural-dialogue  ակտիվացումն է:

Հավելենք, որ համաձայն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  պաշտոնական կայքի տվյալների՝ https://www.unesco.org/en/articles/activities-launched-under-unesco-and-republic-azerbaijan-trust-fund, 2014 թվականին «Ադրբեջան-ՅՈՒՆԵՍԿՕ Թրաստային հիմնադրամը» շուրջ 5 միլլիոն դոլար է փոխանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվին:

Նամակում նշվում է նաև հայկական շուրջ 30-ամյա օկուպացիայի ընթացքում Հայաստանի կողմից Ադրբեջանի մշակութային ժառանգության և պատմական հուշարձանների նկատմամբ իրականացվող վանդալիզմի և քաղաքականության մասին։ Ինչպես նաև ընդգծվել է, որ  «Հայրենական» (44-օրյա) պատերազմի արդյունքում, Ադրբեջանի տարածքները երկարատև օկուպացիայից ազատագրելուց հետո, առաջին փոխնախագահն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանի լայնածավալ վերականգնման ծրագրերում։

Նշվել է, որ հաշվի առնելով Ադրբեջանի առաջին տիկնոջ  առանձնահատուկ դերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրականացման գործում և ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, անհնար են դարձնում նրա գործունեությունը և պարտականությունները «բարի կամքի դեսպանի» պաշտոնում  https://menafn.com/1105184609/First-VP-Mehriban-Aliyeva-Resigns-From-Position-Of-UNESCO-Goodwill-Ambassador։

Այս ամենի հետ մեկտեղ, Մեհրիբան Ալիևան հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը դեպի «ազատագրված տարածքներ՝ այնտեղ Հայաստանի օկուպացիայի արդյունքում Ադրբեջանի մշակութային ժառանգությանը հասցված վնասը գնահատելու համար» չի ուշանա։

Նամակի վերջում նշվել է նաև, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար սկզբունքները և նպաստել կազմակերպության հետ համագործակցության հետագա զարգացմանը։

Ալիևայի նման որոշման իրական պատճառը, շատ մասնագետների պնդմամբ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ ՕդրեԱզուլեի ֆրանսիացի լինելն է։ Ինչպես նշվում է Ալիևայի նամակում, «Օդրե Ազուլեի մոտեցումների հիմքում ընկած է Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի զրպարտչական արշավը և նրա հակասական դիրքորոշումը Բաքվի նկատմամբ»։ Ավելին, Ալիևայի նամակը ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին հենց այն նույն օրը, երբ Ֆրանսիայի Սենատը պետք է քննարկեր Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձևը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը խոչընդոտող, ինչպես նաև մարդկության դեմ ծանր հանցագործություններ կատարած երկրի փոխնախագահն այս քայլով փորձում է իր բողոքն արտահայտել վերջին շրջանում միջազգային հանրության կարծիքի փոփոխության դեմ։