«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումում «Նորագույն տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը» թեմատիկ քննարկման մասին

2022 թվականի դեկտեմբերի 12-ին և 13-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: Ֆորումի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը (տեսաուղերձով), ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասը, Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության նախագահող Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Միջազգային իրավունքի ասոցացված պրոֆեսոր Մելանի Օ՛Բրայենը, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրեր:

Թեմատիկ քննարկումները նվիրված են եղել նորագույն տեխնոլոգիաների և ցեղասպանության ռիսկին ու սոցիալական հարթակներին` որպես ատելության տարածման գործիք (կանխարգելման գործիք): Թեմատիկ քննարկումներից մեկը կրում էր «Նորագույն տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» խորագիրը, որը նախագահում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Այս նիստին մասնակցում էին Սալահ Ալ Ջաբերին (ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ցեղասպանության կանխարգելման հետազոտությունները իսլամական աշխարհում» բաժնի վարիչ, Բաղդադի համալսարան, Իրաք), Լորի Խաչատուրյանը (Քորնելի համալսարանի Մերձավոր Արևելքի հետազոտությունների բաժնի պրոֆեսոր, «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» ծրագրի համահիմնադիր), Սիմոն Կրբեքը (Թերեզիենշտադտի ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, Չեխիայի հանրապետություն), Վասիլեյոս Մեյչանեցիդիսը (Աթենքի պետական համալսարան, ցեղասպանագետ), Թեսսա Հոֆմանը (Բեռլինի Ազատ համալսարանի պրոֆեսոր)։ Միջազգային ձորփագետները ներկայացրեցին իրենց հետազոտությունները ցեղասպանության կանխարգելման և ժառանգության պահպանության ոլորտում։

Նյութի աղբյուրը՝ https://www.genocideprevention.am/