Լույս է տեսել Րաֆֆի Քորթոշյանի «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒ) հրատարակել է Րաֆֆի Քորթոշյանի «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը»  գիրքը՝ անգլերեն լեզվով: Այն լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորի խմբագրությամբ: Գիրքը բաղկացած է երկու բաժիններից: Առաջին բաժնում ներկայացվում են 1991 թվից մինչ օրս Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքներում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացումը փաստող նյութերը: Երկրորդ բաժնում ներկայացված են Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած պատմամշակութային հուշարձաններն ըստ շրջանների (Հադրութ, Քարվաճառ, Քաշաթաղ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Շուշի):

Գրքի թվային տարբերակը հասանելի է ՀՃՈՒ հիմնադրամի կայքէջում՝ raa-am.org