Ուրախությամբ հայտնում ենք, որ լույս է տեսել Տիգրան Ալեքսանյանի «Միջնադարյան հուշարձանների ուսումնասիրությունը Խաչենի իշխանության տարածքում»։ Գիրքը նվիրված է Խաչենի իշխանության տարածքի միջնադարյան հուշարձանների ուսումնասիրության պատմությանը: Պատմական տարբեր վավերագրերի հիմամբ ամբողջացվել են խնդրին վերաբերող բոլոր նյութերը, ինչպես հայ, այնպես և օտար հետազոտողների աշխատանքները: Առանձին բաժնով ներկայացված են երկրամասի միջնադարյան հուշարձանների պեղումների արդյունքները: Գրքի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։