Ուրախությամբ հայտնում ենք, որ լույս է տեսել Գ. Սարգսյանի, Ա Գնունու և Լ. Մկրտչյանի «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» գիրքը։ Գիրքը ներկայացնում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի 37 ամրոց՝ ներառելով դրանց հատակագծային առանձնահատկությունները, բնապատմական և հնագիտական համատեքստը:
Ներկայացված աշխատության շրջանակներում ամրոցների, դրանց տեղադրման օրինաչափությունների, շինարարական տեխնիկայի հետազոտության միջոցով քննության են առնվում ինչպես ներտարածաշրջանային, այնպես էլ միջտարածաշրջանային մշակութային և քաղաքական փոխառնչությունները և զարգացման օրինաչափությունները: Ըստ այդմ՝ տիպաբանվել և դասակարգվել են ամրոցները, ճշտվել դրանց սահմանները և զբաղեցրած տարածքները, ժամանակագրությունը, միմյանց միջև տեսողական և այլ կապերը: