Յոս Գիպերտի և Յասմին Դում-Թրագուտի խմբագրությամբ լույս է տեսել «Կովկասյան Աղվանք» միջազգային ձեռնարկը։
Ձեռնարկը օբյեկտիվ, գիտականորեն հիմնավորված կերպով ներկայացնում է կովկասյան «աղվանների» վերաբերյալ հետազոտությունների ներկա վիճակը: Հատորը համախմբում է միջազգայնորեն ճանաչված գիտնականների և հետազոտողների, ներառում է ուսումնասիրությունների տարբեր ոլորտներ, որոնք ներկայացնում են կովկասյան «աղվաններին», նրանց պատմությունը և հնագիտությունը, լեզուն և գրավոր աղբյուրները, կրոնը, եկեղեցին և արվեստը, կապերը հարևանների և, հատկապես մերօրյա ուդի ժողովրդի հետ։ Ձեռնարկը նպատակ ունի ընթերցողներին չեզոք կերպով ներկայացնել Կովկասյան Աղվանքի թեման տարբեր գիտական տեսանկյուններից: