Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի ահազանգերը՝ արցախահայությանը Ադրբեջանի ցեղասպանության մասին

 Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին SOS ահազանգ է ներկայացրել և նշել, որ Ցեղասպանության կանխարգելման փորձագետների, ինչպես նաև Genocide Watch-ի, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի և Միջազգային քրեական դատարանի  նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոնի համոզմամբ, կասկած չկա, որ այն, ինչին բախվում են  Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո արցախահայերը՝ ցեղասպանություն է․ (սով,  բժշկական օգնության անհրաժեշտություն, անօդաչու թռչող սարքերի հարվածներ,  քաղաքացիական տարածքների զանգվածային գնդակոծություններ) https://www.lemkininstitute.com/sos-alerts-1/sos-alert---artsakh։

Հայտարարության մեջ նշված է․ «Ժամանակի այս պահը  հրամայական է, որպեզի հզոր առաջնորդներն ու պետությունները կանգնեն Ադրբեջանի դեմ և հստակ ցույց տան, որ հայերի դեմ հետագա ցանկացած ագրեսիա չի հանդուրժվի և կդիմավորվի ցեղասպանությունների կանխարգելման գործիքակազմում առկա բոլոր տարբերակներով: Դա չկատարելու դեպքում միջազգային հանրությունը պատասխանատու կլինի ցեղասպանությանը մեղսակցության համար: Ադրբեջանին դիմակայելու ձախողումը կարող է նաև հանգեցնել սրացման, որը կհանգեցնի  նաև արցախահայության ամբողջական ոչնչացմանը և հետագա պատերազմի»։

Սեպտեմբերի 22-ին Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը երկրորդ SOS ահազանգը ներկայացրեց  արցախահայության համար, և նշեց, որ այսօր արցախահայերը գտնվում են  ցեղասպանության կրիտիկական վտանգի տակ։

Հայտարարության մեջ նշվում է, որ «Սեպտեմբերի 20-ին և 21-ին Ադրբեջանի կողմից իրականացված մի շարք ավիահարվածներից, անօդաչու թռչող սարքերի հարձակումներից և քաղաքացիական բնակեցված տարածքների զանգվածային գնդակոծումից հետո Արցախի սարսափած բնակիչները հայտնվել են ադրբեջանական զինուժի պատանդների մեջ՝ առանց ելքի ուղիների։ Բացի այդ, Ադրբեջանը դադարեցրել է Արցախում էլեկտրաէներգիայի, բնական գազի և հեռահաղորդակցության բոլոր ծառայությունները (հեռախոս, ինտերնետ)»:

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ գործել՝ օգնելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությանը․

Լեմկինի ինստիտուտը սարսափած է այն ամենից, ինչ աշխարհը թույլ է տվել, որ տեղի ունենա արցախահայության հետ՝ չնայած ցեղասպանությունների կանխարգելման գրեթե բոլոր փորձագետների և հասարակական կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ նախազգուշացումներին, որոնք կանխագուշակել էին միջազգային հանրության դիտավորյալ կուրության պայմաններում տեղի ունեցող աղետը: Մենք հանձնառու ենք ոչ միայն ականատես լինել Արցախում ներկայումս տեղի ունեցող զանգվածային վայրագություններին, որոնց մեղսակից են բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ և հզոր շահագրգիռ կողմեր, այլ նաև ապահովելու, որ Արցախի բնակչությունը արդարադատություն ստանա Հարավային Կովկասում տեղի ունեցող զանգվածային վայրագությունների համար https://www.lemkininstitute.com/sos-alerts-1/sos-alert---artsakh-։