Lույս է տեսել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ռուսալեզու Армянский гуманитарный вестник պարբերականի 10-րդ համարը:
Այն ամբողջությամբ նվիրված է Արցախի պատմության, մշակույթի, արվեստի, հնագիտության, ազգագրության, ճարտարապետության, մշակութային ժառանգության մի շարք կարևոր թեմաների քննությանը, որոնց մի զգալի մասը ներկայացվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-16-ը Մոսկվայում կայացած «Արցախը պատմական և ժամանակակից համատեքստում» թեմայով միջազգային գիտաժողովին:
Պարբերականի մեջ տեղ են գտել «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմի անդամների հոդվածները: Ընդհանուր առմամբ տպագրվել է 17 հոդված:
Monument Watch կայքում պարբերաբար կներկայացվեն հոդվածները։