Արցախի մշակութային ժառանգության թիրախավորումն ադրբեջանական մեդիահարթակներում

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական կողմը սկսեց շատ ագրեսիվ քարոզչություն իրականացնել՝ ուղղված Արցախի պատմամշակութային ժառանգության յուրացմանը, այն խեղաթյուրելուն և հատկապես Հայաստանի դեմ քարոզչությանը։ Ադրբեջանական կողմի քարոզչության մակարդակը հասկանալու համար հատկապես կարևոր է ադրբեջանական բոլոր տեսակի լրատվական միջոցների, ԶԼՄ-ների և սոցիալական էջերի մոնիթորինգը։ Այս ամենը միասին հսկայական տվյալներ է տալիս քարոզչության մեթոդների մասին, որոնք ուղղված են Արցախի մշակութային ժառանգության յուրացմանը։

Հոդվածը նվիրված է Արցախի մշակութային ժառանգության դեմ քարոզչության խնդիրներին, դրա մեթոդներին և հիմնական թեզերին։

Մանրամասն՝ R.Hovsepyan_AGV_Artsakh_2023.pdf (monumentwatch.org):