«Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» գրքի և շնորհանդեսի մասին

«Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն (խմբագիրներ՝ Անդրեաս Մյուլլեր, Հարություն Հարությունյան, Դագմար Հելլեր և Մարտին Թամքե): Ժողովածուն արդյունք է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում և Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում խմբագիրների կազմակերպած համանուն միջազգային գիտաժողովի, որին մասնակցել են բազմաթիվ գիտնականներ և փորձագետներ Հայաստանից, Արցախից, Գերմանիայից, Շվեյցարիայից և Բելգիայից։ Հատորում ընդգրկված հոդվածներն (գերմաներեն, հայերեն և անգլերեն) առնչվում են Արցախի պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև՝ Արցախի հետ առնչվող միջազգային քաղաքագիտական և իրավագիտական հարցերին:
Մարտի 6-ին Բեռլինում տեղի կունենա գրքի շնորհանդեսը՝ Արտաքին քաղաքականության գերմանական միության (DGAP) և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (KAS) կազմակերպմամբ (https://dgap.org/de/veranstaltungen/der-schutz-des-bedrohten-kulturgutes-von-berg-karabach?fbclid=IwAR2FproLJwSJAA9GNP6tNynTjwHFRL0zC9anmFWg0MPjFPxRwtpAdpS_y60):

Բեռլինում` տեղի ունենալիք Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառումը  և գրքի շնորհանդեսը ադրբեջանական գրեթե բոլոր թելեգրամներով  բոյկոտելու, խափանելու հաղորդագրություն է տարածվում (https://t.me/Caucasian_bureau/73853?fbclid=IwAR3pmpAi2Bl085u-wyyes_t3UnwGclkILshoCrj036A6jfxeBQsmd27e978 )։