Լույս է տեսել «Արցախի մեգալիթյան մշակույթը» կոլեկտիվ մենագրությունը

Lույս է տեսել «Արցախի մեգալիթյան մշակույթը» կոլեկտիվ մենագրությունը (հեղինակներ՝ Ավետիսյան Հ., Գնունի Ա., Սարգսյան Գ., Մկրտչյան Լ., Բոբոխյան Ա. Երևան, 2023, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատ., 183 էջ):
Գիրքը նվիրված է Արցախի մեգալիթյան հուշարձաններին: Ներկայացված են Արցախի Հանրապետության տարածքում մինչ այժմ անհայտ մեգալիթյան հուշարձանները՝ մենհիրներ, վիշապներ, կուռքեր, ժայռային կերտվածքներ, քարակույտեր, աշտարակներ, դոլմենատիպ կառույցներ։ Ուսումնասիրված հուշարձանները թվայնացվել են և մոդելավորվել։ Կազմվել են հուշարձանների օրթոֆոտոպլանները, տեղահանույթները և տարածման քարտեզները։

Գիրքը կարևոր ներդրում է Արցախի հնագույն մշակույթի հետազոտության ասպարեզում: Շնորհավորում ենք մեր գործընկերներին: