Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված Արցախի մշակութային ժառանգությանը 44-օրյա պատերազմից հետո

Հոդվածը քննարկում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համատեքստում մշակույթի գործոնի դերակատարումը և նշանակությունը։ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը բռնայուրացնելու քաղաքականությունը, որը հատկապես սրություն էր ստանում զինված բախումների և պատերազմների ժամանակ, հայ մասնագետներին դրդել է մշտապես կենտրոնանալ Ադրբեջանի՝ հակահայ քաղաքականության հետազոտության, դրա մեխանիզմների վերլուծության ուղղությամբ, մինչևդեռ կարևոր է հետազոտել նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական մեխանիզմները և ուղղությունները, որտեղ մշակույթի գործոնը կարևոր և առաջնային դերակատարում ունի և միտված է արևմուտքի մշակութային գործընթացների ինտեգրմանը։

Հոդվածի հիմնական նպատակն է քննարկել Ադրբեջանի արտաքին քաղաքականության կառուցման հիմնական թեզերն, ուղղությունները ու գործիքները, որոնք ձևավորվեցին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, և հատկապես ընդգծել մշակույթի դերը արտաքին քաղաքականության մեջ որպես շարժիչ «փափուկ ուժ»։ Դիտարկվել են Ադրբեջանի արտաքին քաղաքականության կառուցումը հանրային դիվանագիտության, արտաքին տնտեսական ներդրումների, միջազգային ինտնեսիվ համագործակցության տեսանկյունից։

Մանրամասն՝ Мурадян А., Политика Азербайджана по отношению к культурному наследию Арцаха после 44-дневней войны, Армянский гуманитарный вестник, 1(10), Арцах ։