ՔՄՀԿ «Վերլուծական տեղեկագիր» գիտական պարբերականի 18-րդ համարում լույս է տեսել Արմինե Տիգրանյանի «Արցախահայերի մշակութային ժառանգության ոչնչացումն ու բռնի տեղահանումը՝ մարդկության դեմ ծանր հանցագործությունների համատեքստում» հոդվածը:
Հոդվածի նպատակն է 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքի` Ադրբեջանի կողմից բռնազավթման, արցախահայերի բռնի տեղահանության և մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունները դիտարկել մարդկության դեմ ծանր հանցագործությունների (ցեղասպանություն, էթնիկ զտում, խոշտանգում, ագրեսիա, պատերազմական հանցանքներ) շրջանակներում՝ դրանք քննելով Հռոմի կանոնադրության և միջազգային այլ կանոնակարգերի դրույթներով, և վերհանել այն նախահիմքերը, համաձայն որոնց Արցախի ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լինել արցախահայության տեղահանության «բռնի» տարրի հիմք և ապացույց: Աշխատանքի խնդիրն Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման՝ պետական մակարդակով իրականացվող քաղաքականության գործընթացները բռնի տեղահանության գործողությունների հետ փոխկապակցումն է՝ դիտարկելով դրանք մշակութային ժառանգության լայն հայեցակարգի և արցախահայերի մշակույթի իրավունքի կոնցեպտի շրջանակներում՝ որպես մեկ միասնական հայամերժ քաղաքականության մեխանիզմներ։
Հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Tigranyan A., Destruction of Cultural Heritage and Forced Displacement of Artsakh Armenians as Crimes Against Humanity։