2024 թվականի «ՎԷմ» համահայկական հանդեսի 2-րդ համարում լույս է տեսել ԵՊՀ մշակութաբան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ առաջատար գիտաշխատող, բ. գ. դ. Թամար Հայրապետյանի «Թատերական կյանքը Շուշիում 19-րդ դարի երկրորդ կեսին-20-րդ դարի սկզբներին. հումանիտար մշակույթի էթնիկ առանձնահատկությունների համատեքստում» ծավալուն հոդվածը, որտեղ քննվում է հումանիտար մշակույթի բոլոր` գիտակրթական, գրահրատարակչական, մասնավորապես թատերական ոլորտում` բազմազգ բնակչությամբ Շուշի քաղաքի և գավառի ներգրավվածության աստիճանը, մշակութային նախադրյալների ու առանցքային բաղադրիչների համակարգված ուսումնասիրությամբ` հիմնավորվում է արցախահայերի գերակա դերը մշակութային կյանքի բոլոր բնագավառներում:
Հոդվածին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղմամբ. https://vemjournal.org/wp-content/uploads/2024/08/10-%D5%80%D5%AB%D5%B7%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-2024-2.pdf։