
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների առաջարկը
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը պատգամավորներ Լորան Վոկիենից և Ալեքսանդրա Մարտինից 2025 թ․ հուլիսի 22-ին ստացել է Եվրոպական բանաձևի առաջարկ, որի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության ջանքերին՝ ռազմավարական գործընկերության կնքման միջոցով Ֆրանսիայի որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Արցախում Ադրբեջանի կողմից պատմական հուշարձանների ոչնչացման քաղաքականությանը https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000051950125։
Բանաձևի առաջարկում նշվում է, որ 2023 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների ավարտից ի վեր, տեղահանված հայ բնակչության իրավիճակի վերաբերյալ Ֆրանսիայի պատգամավորների մոտ դեռևս շատ մտահոգություններ կան: Այս համատեքստում Ֆրանսիան պատմական և քաղաքական դեր ունի՝ որպես Հայաստանի բարեկամ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և Եվրոպական հարևանության քաղաքականության նվիրված խաղացող։ Նրա պարտականությունն է աջակցել Հայաստանի Հանրապետության խաղաղության ջանքերին և խթանել նրա հետ ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, անվտանգության և զարգացման վրա։
Պատգամավորները նշել են, որ Արցախի Հանրապետությունում և Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում պատմական, մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման քաղաքականությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի գոյությունը ժխտելու համակարգված քաղաքականության մի մասն է, որի մեջ է մտնում նաև հայ բնակչության ոչնչացման ռազմավարությունը։
Պատգամավորներն իրենց խոր մտահոգությունն են հայտնել Արցախի հայ ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանթյան, էթնիկ զտումների, քաղբանտարկյալների և բոլոր հայ գերիների վերաբերյալ։ Բանաձևի առաջարկում պարգամավորները հիշեցնում են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը պետք է տարածվի նաև Արցախի հայ բնակչության նկատմամբ։
Փաստաթղթում կոչ է արվում միջազգային հանրությանը անվտանգության երաշխիքների պայմաններում Ադրբեջանից պահանջել ապահովելու հայ բնակչության՝ Արցախ վերադառնալու իրավունքի իրացումը։
Պատգամավորները դիմում են Ֆրանսիայի կառավարությանը և Եվրոպական Միությանը, որպեսզի Ադրբեջանից պահանջեն հարգել մարդու իրավունքները։