Ալամութը Հյուսիսային Իրանի անմատչելի լեռներում տեղադրված իսմայիլիտ աղանդավորների երկիրն էր՝ Մուլահիդների երկիրը կամ Մուլուդը, որ Մերձավոր Արևելքում 12-13-րդ դարերում հայտնի էր տարբեր երկրներում տեռորներ կազմակերպելով:
Եվ ահա Առաջաձորի խաչքարային մի արձանագրություն հայտնում է, որ հայ զորականը մասնակցել է այդ երկրի դեմ մոնղոլների նախաձեռնած արշավանքին. «Թվ. :ՉԶ: (1257 ). իշխանութ[եամբն] Ջալալին, պատրոնութ[եամ]բն Հասանայ, ես՝ Սահլուն գնացել եմ ի Մուլոդն ու գնացել եմ ի Սոնեթ ու գնացել եմ ի Կասարիայ ու :Բ: հետի ի առազմ եմ մտել ու խաղաղութ[եամբ] ի դուս եկել: Կանգնեցի խաչս ինձ և ամուս[ն]ոյ իմո. յաղաւթս յիշէք...» (մանրամասն տե՛ս
https://www.academia.edu/.../%D5%80%D5%A1%D5%B4%D5%AC%D5...):