Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. խորհրդային տարիներին Արցախում խոչընդոտում էին ադրբեջանցի հետազոտողներին աշխատել

2023 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական պաշտոնական Ազերթաջ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է տպագրել, որը նվիրված էր օկուպացված Հադրութի շրջանի Վանք գյուղում գտնվող Սպիտակ խաչ վանքին (https://azertag.az/xeber/ermenilerin_ozununkulesdirmek_istediyi_ag_xach_kilsesi__foto-2811832?fbclid=IwAR01hItW2EgxZAINk0gMrdoXTthukjdNb2nRC8CIIrMNntHPxB23roQqjPI: Վանքի մասին ավելի մանրամասն տես. Սպիտակ խաչ վանքը – Monument Watch): Հոդվածում, հղում անելով ադրբեջանցի պատմաբան Մուհաբբատ Փաշաևային, նշվում է, որ «հայկական օկուպացիայի տարիներին» հայկական կողմը իբրև թե սեփականացրել է «Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգությունը» և փորձել է այն ներկայացնել հայկական և որպես օրինակ բերվում է Սպիտակ խաչ վանքը: Ադրբեջանական լրատվական կայքը կրկին տարածում է ադրբեջանական պետական քարոզչության հիմնական թեզերից մեկը, համաձայն որի Արցախում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգությունը հայերի հետ ոչ մի առնչություն չունի, այն աղվանա-ուդիական է, սեփականացվել, յուրացվել և հայացվել է: Ադրբեջանական քարոզչամեքենայի անընդհատ կրկնվող այս թեզերը վաղուց արդեն ծանոթ են, սակայն այս հոդվածում ադրբեջանական կողմը առաջ է քաշում քարոզչական նոր թեզ՝ իբր խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտություններ իրականացնել Ղարաբաղի տարածքում, քանի որ եղել են «լուրջ խոչընդոտներ»: Ըստ Փաշաևայի՝ ներկայումս հնարավորություններ են ստեղծվել «աղվանական քրիստոնեական ժառանգության օբյեկտիվ հետազոտության համար»: Բաքվից հնչող այս հայտարարություններում ամենից տարակուսելին այն է, թե խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտելու Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը: Խորհրդային տարիներին Ադրբեջանի դե յուրե և դե ֆակտո մաս կազմող ԼՂԻՄ-ը վարչական, տնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքային լծակներով ուղղակի և անուղղակի կերպով վերահսկվում էր պաշտոնական Բաքվի կողմից և անգամ փոքրիկ տարակարծությունը պաշտոնական Բաքվի տեսակետի և քաղաքականության հանդեպ ենթադրում էր տեղում պատիժների կիրառում: Խորհրդային տարիներին պատմական Արցախի տարածքում հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեին միայն ադրբեջանցի գիտնականները, որոնք, մեծամասամբ աշխատանքներ էին տանում այնպիսի հուշարձաններում, որոնք ոչ մի աղերս չունեին քրիստոնեական մշակութային ժառանգության հետ: Խորհրդային տարիներին Ադրբեջանի Գիտութունների Ակադեմիայի կողմից հրատարակված բազմաթիվ գիտական ժողովածուներում պատմական Արցախի հուշարձանները, քրիստոնեական ժառանգությունը գրեթե ներկայացված չէ: Արցախի պատմությամբ հետաքրքրված էին միայն որոշ ադրբեջանցի գիտնականներ, ովքեր զբաղվում էին Արցախի և Ուտիքի պատմության «սրբագրությամբ»՝ բացառելով ամեն հայկականը: Սրբագրման և խմբագրման քաղաքականությունը ակտիվացավ սկսած 1950-ական թվականներից և հատկապես ակտիվ փուլ մտավ 1960-ականներին: Արցախի քրիստոնեական ժառանգության, մշակույթի և պատմության խմբագրմամբ զբաղվում էին Զ. Բունիյաթովը, Դ. Ախունդովը, Ֆ. Մամեդովան, Ռ. Գեուշևը, Ի. Ալիևը և այլք: Ադրբեջանցի գիտնականները մշակեցին Արցախի պատմության, մշակույթի, մշակութային ժառանգության կլանման, խեղաթյուրման «տեսական» հիմքերը, որի հիմնական առանցքը Արցախի և նրա մշակութային ժառանգության աղվանացումն էր (Сафарян 2016, 29-47): «Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգության» հնագիտական հետազոտությամբ զբաղվել է միայն Ռաշիդ Գեուշևը: Վերջինս «պեղումներ» է իրականացրել Ամարասի վանքում, Ճանկաթաղում, իր աշխատանքներում անդրադարձել է Գանձասարի վանքին, Դադիվանքին և որոշ այլ հուշարձանների, սակայն, բնականաբար, հայկականը ժխտելով և դրանք ներկայացնելով որպես աղվանական: Ադրբեջանցի որոշ գիտնականներ էլ փորձեցին անդրադառնալ Արցախի կոթողային մշակույթին: Այդպիսիններից էին Դ. Ախունդովը, Ռ. Գեուշևը, Ն. Ռզաևը, Մ. Խալիլովը (Պետրոսյան, Երանյան 2022, 30-31, 38-39): Ընդ որում, իրենք իրենց աշխատանքներում բերում են ԼՂԻՄ-ում գտնվող տարբեր խաչքարերի օրինակներ և լուսանկարներ: Միայն այս հանգամանքն արդեն ինքնին վկայում է, որ խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականների առջև արգելքներ չկային: Սակայն, մեծամասամբ Արցախի մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրությունը քիչ էր, քիչ էին նաև հետազոտությունները: Սա լավագույն ցուցիչն է այն իրողության, որ այն հետաքրքիր չէր ադրբեջանցի հետազոտողների մեծ մասի համար: Ավելին, նույն խորհրդային տարիներին պաշտոնական Ադրբեջանի կողմից քանդվել են ԱդրՍՍՀ Քելբաջարի, Լաչինի շրջաններում գտնվող բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, ջարդվել են տասնյակ խաչքարեր և տապանաքարեր: Եվ ոչ մի արձագանք ադրբեջանցի գիտնականների կողմից: Նշենք, որ խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները արհեստական խոչընդոտներ, արգելքներ էին ստեղծում միայն հայ հետազոտողների համար, որոնց համար վտանգավոր էր աշխատել հայաթափված շրջաններում՝ Քարվաճառ, Քաշաթաղ և այլն: Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում որոշ աշխատանքներ կարողացել են կատարել միայն անհատներ: Անհնար էր խոսել հայկական արշավախմբերի մասին: Խորհրդային տարիներին ԼՂԻՄ տարածքում գտնվող հուշարձաններից շատերը չէին անձնագրավորվել, փաստաթղթեր չէին կազմվել: Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային գրքույկներում ԼՂԻՄ-ի քրիստոնեական հուշարձանները գրեթե ներկայացված չէին, Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային քարտեզում ներառված էին միայն Շուշիի իսլամական հուշարձանները: Հոդվածում առանձին կերպով խոսվում է «աղվան-ուդի» գիտնականների մասին, ում ևս իբր հայկական կողմը հնարավորություն չէր տալիս հետազոտություններ իրականացնել: Այս դիտարկումը առնվազն տարակուսելի է: Այդ ի՞նչ աղվան-ուդի գիտնականներ կային, որոնց թույլ չէր տրվում աշխատել: Շատ վտանգավոր թեզեր են պարունակում աղվանա-ուդիական կրոնական համայնքի ղեկավար Ռաֆիկ Դանակարիի հայտարարությունները և մասնավորապես այն, որ որոշ եկեղեցիներ կոնսերվացվելու են, որոշները՝ վերականգնվելու, իսկ որոշները կգործեն որպես թանգարան: Սրա տակ պետք է վստահաբար հասկանալ մի բան, որ վերականգնման քողի ներքո ջնջվելու են հայերեն արձանագրությունները, խաչային ու խաչքարային հորինվածքները, խաչքարերը, ինչն արվել է, երբ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմը փորձում էր «վերականգնել և աղվանացնել» հուշարձանները: «Վերականգնված և պատմական տեսքի»  բերված հուշարձաններից է Վանքասար լեռան գագաթին գտնվող եկեղեցին, որի վրայից քերվել են հայերեն արձանգրությունները, խաչանշանները, անհետացել են շրջակա խաչքարերը, իսկ մեկը Աղդամում թանգարայնացվել էր՝ եղծվելով: Եկեղեցին կրել է արտաքին փոփոխություններ, որոնք բնորոշ չէին առհասարակ վաղքրիստոնեական ճարտարապետությանը (Կիրակոսյան 2013, 121-125, տես նաև ՝ Վանքասարի եկեղեցին – Monument Watch): Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ադրբեջանցի գիտնականներին ներկայացնել որպես տուժող կողմ, զոհ, ում հայերը արգելում էին խորհրդային տարիներին հետազոտել Արցախը Օգտագործված գրականություն Կիրակոսյան 2013 – Կիրակոսյան Լ., Վանքասարի եկեղեցու ճարտարապետությունը և ադրբեջանական «վերականգնումը», Երևան, ՊԲՀ, 2013, 1։ Պետրոսյան, Երանյան 2022 – Պետրոսյան Հ., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Երևան, 2022։ Сафарян 2016 – Сафарян В., Фальсификация древней и средневековой истории и культуры Арцаха в азербайджанской историаграфии, Ереван, 2016։ Ermənilərin özününküləşdirmək istədiyi Ağ xaç kilsəsi, https://azertag.az/xeber/ermenilerin_ozununkulesdirmek_istediyi_ag_xach_kilsesi__foto-2811832?fbclid=IwAR01hItW2EgxZAINk0gMrdoXTthukjdNb2nRC8CIIrMNntHPxB23roQqjPI։        

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ակադեմիական հարթակի 2023 թվականի տարեկան հաշվետվությունը

Սիրելի բարեկամներ, գործընկերներ և աջակիցներ: «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ակադեմիական հարթակն անցած ծանր ու ողբերգական տարում՝ անկախ հանգամանքներից և հավատարիմ իր ընտրած ակադեմիական բարեվարքության սկզբունքներին, շարունակել է միջազգային գիտական հանրույթին ներկայացնել Արցախի ժառանգության անկողմնակալ, գիտականորեն հիմնավորված և մանրամասնված պատկերը, հետևել ու արձագանքել դրանց պահպանության ու պաշտպանության խնդիրներին: Սա կամավոր աշխատանք է, սա մեր համեստ ու համառ ներդրումն է հանուն արդարության: Եվ մենք այն նույն ջանասիրությամբ և նվիրումով շարունակելու ենք նաև գալիք տարում: Նոր տարին նորանում է միա՛յն և միա՛յն մեր նվիրումով ու մեր ամենօրյա ջանքերով: Խաղաղ Նոր տարի և հուսադրող Սուրբ Ծնունդ բոլորիդ: 2023 թվականին «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը գրանցել է հետևյալ արդյունքները։ Հուշարձանների քննություն՝ 70։ Կայքում ներկայացված հուշարձաններն են՝ 1.     Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը  2.     Թաղոտի աղբյուրը  3.     Շախկախի վանքը 4.     Դադիվանքի համալիրը. ընդհանուր տեղեկություններ 5.     Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին  6.     Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին և հարակից կառույցները 7.     Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները 8.     Դադիվանքի աշխարհիկ հուշարձանախումբը  9.     Հին Սխտորաշենի սբ․ Աստվածածին եկեղեցին 10.  Վերին Սզնեքի Եղցաձորի եկեղեցին 11.  Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցին 12.  Մեսիս վանքը 13.  Մեծ ճյուր աղբյուրը 14.  Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցին  15.  Կարմիր գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին 16.  Հարավ գյուղի սբ․ Մեսրոպ եկեղեցին  17.  Մսմնայի սբ․ Աստվածածին եկեղեցին  18.  Վաղուհասի սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին  19.  Հաթերքի սբ․ Աստվածածին եկեղեցին 20.  Սառնաղբյուր գյուղի սբ․ Գևորգ եկեղեցին 21.  Պտկեսբերքի սբ․ Գևորգ վանքը  22.  Վարդաձորի սբ․ Աստվածածին եկեղեցին 23.  Սխտորաշենի Տնջրուն աղբյուրը  24.  Դահրազի սբ․ Աստվածածին եկեղեցին 25.  Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ 26.  Գանձասարի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին  27.  Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները  28.  Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները  29.  Գանձասարի խաչքարերն ու տապանաքարերը  30.  Գանձասարի վանքն անկախության տարիներին 31.   Կարմիր եկեղեցին (Մելիք Փաշայանների դամբարանը) 32.  Բերդաձորի սբ․ Գրիգոր կամ Կարմիր վանքը 33.  Երից մանկանց վանքը 34.  Չախմախ մատուռը 35.  Հայրենական մեծ պատերազմում զոհված հադրութցիների հիշատակին նվիրված հուշարձանը 36.  Խաչմաչի սբ․Ստեփանոս եկեղեցին 37.  Խաչմաչ գյուղի աղբյուրը 38.  Ամարասի վանքը. ընդհանուր տեղեկություններ 39.  Ամարասի սբ․ Գրիգորիսի մասունքարանը 40.  Ամարասի վանական համալիրի պաշտպանական համակարգը և աշխարհիկ շինությունները 41.  Ամարասի վանական համալիրի Սբ. Գրիգորիսի եկեղեցին 42.  Ամարասի վանքի խաչքարերը, սբ. Գրիգորիսի «տապանաքարն» ու արձանագրությունները 43.  Խաչմաչի սբ․ Վանես եկեղեցին 44.  Կիչանի անապատը 45.  Կիչանի սբ. Աստվածածին եկեղեցին 46.  Քարաշեն (Դաշուշեն) գյուղի «Քարին ջուր» աղբյուր-հուշարձանը 47.  Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Աստվածածին եկեղեցին 48.  Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ (Սրաբեկ) սրբատեղին 49.  Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ աղբյուրը 50.  Վերին Ղլիջբաղի Սբ․ Աստվածածին եկեղեցին 51.  Առաջաձորի Սբ. Աստվածածին եկեղեցին 52.  «Ըղեն Նահատակ» վանքը 53.  Կղարծիի Սրբոց Թարգմանչաց եկեղեցին 54.  Խնապատի Երեշենի մատուռը 55.  Չարեքտարի վանքը․ պատմա-ճարտարապետական քննություն 56.  Չարեքտարի վանքը․ հնագիտական հետազոտությունը 57.  Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին 58.   Սառնաղբյուրի (Աղբուլաղ) Քյարիզ աղբյուրը 59.  Կավահանի (Ղավախանի) Սբ․ Աստվածածին եկեղեցին 60.  Վարազաբուն գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին 61.  Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին 62.  Մյուրիշենի Պլաճուր աղբյուրը 63.  Մյուրիշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին 64.  Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքը. Վաճառ գյուղաքաղաքը և Սբ․ Ստեփանոս վանքը 65.  Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի հիմնական կառույցները հնագիտական հետազոտության լույսի ներքո  66.  Վաճառի սուրբ Ստեփանոս վանքի եկեղեցին և մասունքարանը 67.  Մեծիրանից Սբ․ Հակոբավանքը 68.  Աղդամի մզկիթը 69.  Ասկերանի սբ․ Աստվածածին եկեղեցին 70.  Կոլխոզաշենի սբ․ Աստվածածին եկեղեցին ՀՀ Սահմանային հուշարձաննների հետազոտում՝ 15 Բարձրավանի Քրատակի Սբ. Մինաս Շինուհայրի Կուսանաց անապատ Խոզնավարի Բազառխանա վայրում թևավոր խաչքար և շինությունների մնացորդներ Խնածախի Չալուկի խութ վայրի խաչքարերը Կոռնիձորի Խաչեր կոչվող տեղամասի (Շուռնուխ հնավայր) կոթողները Վերիշենի Սբ. Հռիփսիմե եկեղեցին Ակներ գյուղի Խաչեր սրբատեղին Հին Քարաշեն գյուղի եկեղեցին, 1551թ. Հին Քարաշեն գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին, 1731թ. Հին Խոտ բնակատեղիի գերեզմանատունը Հին Շինուհայր բնակատեղիի գերեզմանատունը Հալիձոր. Հարանց անապատը («Սյունյաց մեծ անապատը») Բարձրավանի քարավանատունը Բարձրավանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին Բղենո Նորավանքը Թանգարաններ և մասնավոր հավաքածուներ՝ 5 Շուշի քաղաքի պատմության թանգարանը Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության թանգարանը Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոց թանգարանը Մեդիա դաշտի մոնիթորինգ և ահազանգերի մշակում՝ 48 նյութ 1.     Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ մեղադրանքները. 2022 թ. դեկտեմբերի 15-16-ը Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի» 17-րդ նստաշրջանում Ադրբեջանի զրպարտչական ելույթի մասին 2.     Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը 3.     Թալիշ գյուղի սբ․ Ամենափրկիչ եկեղեցին ‹‹աղվանա-ուդիական›› հռչակելու մասին 4.     Թե ինչպես են Ադրբեջանի ‹‹մասնագետներն›› ու հոգևորականները Թալիշ գյուղի 1957-1959 թթ. կառուցված մշակույթի տունը համարում ռուսական եկեղեցի և ‹‹հայկական վանդալիզմի›› զոհ 5.     Այս անգամ էլ Ազոխի քարայրը 6.     44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Կարմիր գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին թիրախավորելու մասին 7.     Բեռլինի միջազգային զբոսաշրջային կոմիտեն արգելել է 2023 թ․ մարտի 7-9-ը Բեռլինում տեղի ունեցող համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսի ժամանակ ներկայացնել Արցախի մշակութային ժառանգությունը 8.     Թյուրքալեզու պետությունների կազմակերպության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի ելույթի առթիվ 9.     Թալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշվին 10.  Սյունիքի և Արցախի սահմանագլխի «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ հայտնվելով ոչնչացման սպառնիքի առաջ 11.  Աղավնո գյուղը Ադրբեջանի վանդալիզմի զոհ 12.  Բաքվում տեղի ունեցած «Կովկասյան Աղվանք․ կրոնական և հասարակական կյանքը» 10-րդ միջազգային գիտաժողովի շուրջ 13.  Ադրբեջանն սպառնում է Դադիվանքից հեռացնել հայ վանականներին 14.  Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը 15.  Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը և հարակից բնակելի տները 16.  Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ոչնչացման շուրջ 17.  Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը 18.  Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը 19.  Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում 20.  Ադրբեջանի առաջին արձագանքը միջազգային ակադեմիական խմբի հրատարակած «Կովկասյան Աղվանք» գրքին 21.  Ադրբեջանը ոչնչացրել է Հալիվորի կամուրջը 22.  Ադրբեջանի նախագահի հրամանով հայկական պատմական Տողը վերածվում է ադրբեջանական-աղվանական ‹‹Տուղ›› արգելոցի 23.  Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու ադրբեջանական նախագծի մասին 24.  Ահազանգ․ Կավաքավանքի եկեղեցին կորցնում է իր նախնական տեսքը 25.  Հադրութի Քյուրաթաղ գյուղում խաչքար է ոչնչացվել 26.   Ադրբեջանը հայազրկում է Շուշիի մշակութային ժառանգությունը: 27.   Ավետարանոցի հուշահամալիրի մասին: 28.   Մելիք Բեգլարյանների ամրոց-ապարանքը՝ ավերման եզրին: 29.   «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով: 30.   Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը: 31.   Ամարասի վանքն օկուպացված է․ Ադրբեջանը պարտավոր է պահպանել օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության միջազգային դրույթները: 32.   Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ: 33.   Հռոմի ստատուտը մշակութային ժառանգության մասին: 34.   Գանձասարի բռնայուրացումն սկսված է: 35.   Ցուցանակները ջնջելով՝ պատմությունը չես ջնջի: 36.   Շուշին հայտարարվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք: 37.   Ադրբեջանի վտանգավոր հայտարարություններն ու նախաձեռնությունները: 38.   Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը Կարմիր դրոշի ահազանգ է հայտարարել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հավանականության վերաբերյալ: 39.   Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը: 40.   Վանքի ավտոմեքենաների համարանիշների պատը քանդվել է Ադրբեջանի նախագահի հրամանով: 41.   Ադրբեջանցիները Ստեփանակերտում վանդալիզմի են ենթարկել Ստեփան Շահումյանի արձանը: 42.   Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 42-րդ Գլխավոր Կոնֆերանսի փոխնախագահ: 43.   Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը: 44.   Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. խորհրդային տարիներին Արցախում խոչընդոտում էին ադրբեջանցի հետազոտողներին աշխատել: 45.   Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները: 46.  Արցախի Հադրութ քաղաքի պատմական հայկական ինքնության օտարումը և նոր՝ «ադրբեջանական ինքնության» ստեղծումը 47.  Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր 48.  Ադրբեջանը ավերել է Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանը Նորություններ բաժնի համար նյութերի պատրաստում և հրապարակում՝ 23 1.     Մաքրման աշխատանքներ Հակոբավանքում 2.     Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի ահազանգերը՝ արցախահայությանը Ադրբեջանի ցեղասպանության մասին 3.     Տիգրանակերտում «ադրբեջանական» պեղումների մասին 4.     Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև 5.     «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմն Սյունիքում 6.     ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին 7.     Ռուբեն Գալիչյանի «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ տերմինը» հոդվածը 8.     Աղավնոյի կոթողները կանգնեցվել են Եռաբլրում 9.      «Հավերժի վավերագրություն․ Արցախ» լուսանկարչական ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում 10.   Ռուբեն Գալիչյանի «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ տերմինը» հոդվածը 11.   ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին 12.   «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը Սյունիքում 13.   Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև 14.   Տիգրանակերտում «ադրբեջանական» պեղումների մասին 15.   Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի ահազանգերը՝ արցախահայությանը Ադրբեջանի ցեղասպանության մասին 16.   Մաքրման աշխատանքներ Հակոբավանքում 17.   Ադրբեջանական մեդիան Տիգրանակերտի վաղքրիստոնեական հրապարակը ներկայացնում է որպես Փանահի 18.   Լույս է տեսել «Կովկասյան Աղվանք» միջազգային ձեռնարկը 19.   «Արցախի կոթողային մշակույթը» հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է www.monumentwatch.org կայքում 20.   ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» շրջանակներում 2023 թվականի փետրվարի 22-ին որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ՝ մերժելով Ադրբեջանի հակընդդեմ հայցը 21.   Լույս է տեսել «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» գիրքը 22.   Լույս է տեսել Տիգրան Ալեքսանյանի «Միջնադարյան հուշարձանների ուսումնասիրությունը Խաչենի իշխանության տարածքում» գիրքը 23.   Լույս է տեսել Րաֆֆի Քորթոշյանի «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը Փաստեր և մանրամասներ 1.     Ինչպես պաշտպանել. ռազմիկն ու իր ընտանիքը։ 2.     Խաչքար, 13-րդ դար, Հաթերք, Արցախ: 3.     Խաչենեկ (Խաչինեկ) Անեցի և Շահեն։ Բռիեղցի վանքային համալիր, Արցախ։ 4.     Խաչենեկ (Խաչինեկ) Անեցի և Շահեն։ Բռիեղցի վանքային համալիր, Արցախ։ 5.     Ղազար կազմողի խաչքարը: Ամարասի վանք, Արցախ: 6.     Խաչքար, Քոլատակ, այժմ՝ Հակոբավանքում, Արցախ։ 7.     Մայրական գորովանք: Մայրը և ռազմիկ որդին։ Կոշիկ անապատ, Արցախ: 8.     Դադիվանք, խաչքար, 1182 թ.: 9.     Դադիվանք, խաչքար 1283 թ․։ 10.  Թարթառի հովիտ, Արցախ։ 11.  Մեր ազգի և ծնողների հիշատակի համար: 12.  Արզուխաթուն իշխանուհին իր որդիների մասին, Դադիվանք, կաթողիկե եկեղեցի: 13.  Երկու խաչքար՝ մի ընտանիքի պատմություն։ Հանդաբերդի վանք, Քարվաճառ։ 14.  Չարեքտարի վանք, Թարթառի վերնահովիտ, Արցախ: 15.  Եզակի թևավոր խաչքար` արևային ժամացույցով:  Գործուղումներ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» թիմը երեք անգամ գործուղվել է Սյունիքի սահմանային բնակավայրեր՝ հետազոտելու հուշարձանները և մշակութային կառույցները։ Առաջին գործուղումը եղել է սեպտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում, մասնակիցներն են՝ Համլետ Պետրոսյան Ռուբեն Հովսեփյան Համազասպ Աբրահամյան Հետազոտված բնակավայրերն են՝ Խնածախ, Վաղատուր, Խոզնավար, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ։ Երկրորդ գործուղումը եղել է հոկտեմբերի 27-31-ն ընկած ժամանակահատվածում, մասնակիցներն են՝ Համլետ Պետրոսյան Լյուբա Կիրակոսյան Գայանե Բուդաղյան Հայկուհի Մուրադյան Համազասպ Աբրահամյան Արման Գրիգորյան Հետազոտված բնակավայրերն են՝ Վերիշեն, Ակներ, Հին Խոտ Երրորդ գործուղումը եղել է նոյեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում, մասնակիցներն են՝ Համլետ Պետրոսյան Հայկուհի Մուրադյան Արման Գրիգորյան Ռուբեն Հովսեփյան, Համազասպ Աբրահամյան Հետազոտված բնակավայրերն են՝ Շինուհայր, Հալիձոր, Բարձրավան Համագործակցություն «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրը 2023  թվականի ընթացքում շարունակել է սերտ համագործակցությունը. «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) ծրագրի, ՀՃՈՒ հիմնադրամի, Արցախի ԿԳՄՍ և Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունների հետ։ Հատուկ շնորհակալություն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին և Երևանի պետական համալսարանին, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնին՝ մասնագիտական ու գործընկերային աջակցության համար: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին համգործակցության համար։ Հուսով ենք՝ շարունակել մեր համատեղ աշխատանքը նաև գալիք տարում։