Ադրբեջանցի զինվորականների կողմից վանդալիզմի է ենթարկվել Արցախի արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը օկուպացված Ակնաղբյուր գյուղում: Դրա մասին տեղականում ենք մարտի 18-ին համացանցում ադրբեջանցի օգտատիրոջ կողմից տարածված նկարներով, որտեղ երևում է, որ հուշարձանը ներկվել է կարմիր գույնով (նկ․ 1)։
Մշակութային ժառանգության կողոպուտ, յուրացում։
Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։ Ըստ Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի`«Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»:
Նկ․ 1 Ակնաղբյուր գյուղի հուշարձանը, աղբյուրը՝ https://www.armlife.am/news/143623.html?swcfpc=1&fbclid=IwAR3psEJ3yRRZyMrYy2KfyUy8_dPsfMkyMhyxsDiTBBcaWIuoETweVGkrXFw