2024 թվականի ապրիլ ամսվա արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտեց, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին (Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին):
Նախքան ավերումը եկեղեցին ամբողջությամբ ծածկվել էր տախտակամածներով և ծածկերով (նկ. 1, 2):
Ներկայումս ոչնչացման վտանգի տակ է Աղավնո բնակավայրի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը կառուցվել էր 2002 թվականին (եկեղեցու մասին ավելի մանրամասն տես՝ Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին):
Ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ եկեղեցին, ինչպես որ Բերձորի սուրբ Համբարձումն էր, ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ (նկ. 3): Դա երևում է այս տարվա փետրվարի վերջերին ներբեռնված տեսանյութի 1:29 րոպեից (https://www.youtube.com/watch?v=BYjaXyoYHyk): Հաշվի առնելով Բերձորի եկեղեցու նախադեպը, նույն ճակատագիրը սպառնում է նաև Աղավնոյի եկեղեցուն:
![]()
MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակ է, որն արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, այն ներկայացնում և մեկնաբանում է մասնագիտական գիտելիքի և ակադեմիական բարեվարքության սահմաններում:
Կայքում տեղադրված բոլոր նյութերը «monumentwatch.org» թիմի սեփականությունն են և պաշտպանվում են հեղինակային իրավունքի միջազգային համաձայնագրերով և կանոնակարգերով: Դրանց վերարտադրությունը առանց կայքի համապատասխան բաժինը կամ էջը հղելու արգելվում է: Նույնը վերաբերում է նաև կայքի պատկերագրական նյութերին՝ կայքի լոգոն հեռացնելուն կամ կտրելուն։