ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աֆրիկյան երկրների ազգային հանձնաժողովների 14 գլխավոր քարտուղարներ այցելել են օկուպացված Շուշի
ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես մշակութային ժառանգության պահպանության ՄԱԿ-ի կողմից առաջնային մանդատ ունեցող վերազգային կազմակերպություն, իր անդամ պետություն հանդիսացող բոլոր երկրներում ունի ազգային հանձնաժողովներ (Ազգային հանձնաժողովների ամբողջական ցանկին ծանոթացեք այստեղ https://ich.unesco.org/en/list-of-national-authorities-and-national-commissions-00405)։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ադրբեջանի ազգային հանձնաժողովի հրավերով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աֆրիկյան 14 պետությունների (Կամերունից, Գանայից, Եթովպիայից, Զամբիայից, Մալավիայից, Ռուանդայից, Մոզամբիկից, Քենիայից, Գամբիայից, Զիմբաբվեից, Նիգերիայից, Ուգանդայից, Սիերա Լեոնեից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից) ազգային հանձնաժողովների ներկայացուցիչներ սեպտեմբերի 24-ին այցելել են Շուշի և Ֆիզուլի քաղաքներ։ Հարկ է հավելել, որ այցելությունը կազմակերպվել է Ադրբեջանի «Զարգացման և դիվանագիտության ինստիտուտի» (ADA University of Azerbaijan) և Ադրբեջանում ՅՈՒՆԵՍԿՕ-յի ազգային հանձնաժողովի կողմից https://m.zerkalo.az/azerbajdzhanskij-gorod-shusha-posetili-gosti-iz-afriki/ :
Ծրագիրը մեկնարկվել է 2022 թվի սեպտեմբերի 24-ին և կրում է կրթական-տեղեկատվական բնույթ։ Այն իրականացվել է ադրբեջանական ADA համալսարանի կողմից (ADA Institute’s Training Program), նպատակ ունենալով զարգացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Ադրբեջանի և աֆրիկյան երկրների միջև համագործակցային հարաբերությունները, բարձրացնել տարածաշրջանում Ադրբեջանի մասին տեղեկացվածությունը, ինչպես նաև մշակութային արժեքների վերականգնման վերաբերյալ ծրագրերի իրականացումը «հայկական օկուպացիայից ազատված տարածքներում»:
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած բացման արարողության ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սեյմուր Ֆաթալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ունի 30 տարվա պատմություն և որ իրենց երկիրն իր անդամակցության ընթացքում կարևոր դեր է խաղացել կազմակերպության սկզբունքների և արժեքների առաջխաղացման գործում։
Զեկույցով հանդես եկավ ինստիտուտի մասնագիտացման ծրագրերի տնօրեն Նարգիզ Իսմայիլովան և նշեց, հոկտեմբերի 8-ին ավարտվող ծրագրի շրջանակներում, մասնակիցներն այցելելու են Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված ադրբեջանական ճարտարապետության վայրեր, ինչպես նաև ազատագրված Շուշի որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում և Ֆիզուլի քաղաքներ https://diaspornews.az/en/the-general-secretaries-of-the-national-commissions-for-unesco-of-14-african-countries-visited-shusha-and-fuzuli:
Աֆրիկյան 14 երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների գլխավոր քարտուղարների խումբը նախ այցելել է Ֆիզուլի և այնտեղ գտնվող «հայկական օկուպացիայի ժամանակ ավերված հուշարձաններ»։ Աֆրիկյան 14 երկրների ներկայացուցիչները նշել են, որ Ֆուզուլիի շրջանի Մերդինլի գյուղի մզկիթը ընդհանուր տպավորություն է ստեղծել օկուպացված տարածքներում մշակութային հուշարձանների դեմ կատարված վանդալիզմի մասին։ Այնուհետև հյուրերն այցելել են «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիի» մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնց թվում էին` Խուրշիդբանու Նաթավանի, Ուզեյիր Հաջիբեյլիի և Բյուլբուլի կիսանդրիները։
Ծրագրի մասնակիցները «30 տարի ավերված քաղաքի վերականգնումը» գնահատել են որպես պատմական իրադարձություն և Ադրբեջանում իրենց տեսած իրողության մասին լայն քարոզչություն իրականացնելու ցանկություն են հայտնել։
Շուշի քաղաքի պետական արգելոցի վարչության աշխատակիցները հյուրերի ուշադրությունն են հրավիրել առ այն, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանի համաձայն՝ 2022 թվականը Ադրբեջանում հայտարարվել է «Շուշա քաղաքի տարի»՝ նշելով քաղաքի 270 ամյակը։
Մեր արձագանքը
Շուշի քաղաքը որպես ադրբեջանական ժողովրդի ստեղծագործ քաղաք ներկայացնելը, ինչպես նաև միջազգային հանրության շրջանակներում ապատեղեկատվություն տարածելու փորձը Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող հայատյացության պետական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Նման գործելաոճը խախտում է հայ հանրույթի և ի մասանավորի` Շուշիի հայ համայնքի մշակույթի իրավունքը, որից բռնի կերպով նա զրկվել է տեղահանման և իր մշակութային ու ստեղծագործ կյանքով ապրելու արգելքի պատճառով։ Մշակութային ժառանգությանն առնչվող իրավունքները կազմում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի անքակտելի մաս (Մշակութային ժառանգությունը հասարակության համար Ֆարոյի կոնվենցիա, հոդված 1․) և յուրաքանչյուր ոք` անհատապես կամ հավաքական ձևով, իրավունք ունի օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը, ու նաև պարտավոր է հարգել այլոց մշակութային ժառանգությունը, ինչպես իր սեփականը (Մշակութային ժառանգությունը հասարակության համար Ֆարոյի կոնվենցիա, հոդված 4)։ Այս կոնտեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչնչացնելով, յուրացնելով մի ողջ հանրույթի մշակութային ժառանգությունը, զրկելով նրան իր սեփական ինքնությանը համարժեք ապրելու ու ստեղծագործելու իրավունքից, այժմ յուրացման գործողությունը ցանկանում է ամրագրել միջազգայնորեն՝ խախտելով հայ հանրույթի մշակութային ֆունդամնետալ իրավունքները՝ սահմանված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածում։
Պատմական Շուշի քաղաքի, որը նաև հայ մշակույթի կարևորագույն կենտրոն էր, հռչակումը որպես ադրբեջանական հանրույթի ստեղծագործ քաղաք, ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում, պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ օրինականության ճանաչում: