2024 թվականի փետրվարի 16-ին Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի տարածած հայտարարությամբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժանակաաշրջանում կառուցված և ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշը հանդիսացող Արծվի հուշարձանը։ Հուշարձանը կառուցվել էր դեռևս 1960-ական թվականներին։
Վերջին շրջանում Ստեփանակերտի հուշարձանների ոչնչացումը շարունակական և մշտական բնույթ է կրում և ցույց տալիս այն ապահայկականացնելու և մշակութային ինքնության բաղկացուցիչ տարրերն օտարելու միտումը։
Մեր արձագանքը
Բացի դա, Արծվի հուշարձանի ոչնչացումը խաթարում է ընդհանուր բնական մշակութային լանդշաֆի ամբողջականությունը։ 2005 թ. ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառնական ուղեցույցի 88-րդ պարագրաֆում, ժառանգության ամբողջականությունը սահմանվել է որպես մշակութային տարածքների կամ տեղանքի, դրանց տարրերի և արժեքների ամբողջականության ու անձեռնմխելիության չափանիշ, որի պահպանության համար կարևոր է, որ ժառանգությունը զերծ լինի ազդեցության բացասական հետևանքներից և ժառանգության բոլոր հատկանիշները պետք է լինեն անփոփոխ Operational Guidelines for the Implementation of the World Heritage Convention, UNESCO, Intergovernmental Committee for the Protection of The World Cultural and Natural Heritage, WHC. 11/01 November 2011: