Արցախի Մարտունի քաղաքում ոչնչացվել են Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանները
2026 թվականի փետրվարի 24-ին Kharabakh Records տելեգրամյան ալիքը հրապարակեց տեսանյութ, որից պարզ է դարձավ, որ ադրբեջանական կողմը քանդել է Մարտունի քաղաքում գտնվող Հայրենակամ մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները (https://t.me/KarabakhRecords/17775?single)։ Մարտունի քաղաքում գտնվող այս հուշարձանները կառուցվել էին 2007 թվականին:
Սրանով կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմը շարունակում է քանդել Արցախում գտնվող հայրենական պատերազմին նվիրված հուշարձանները: Եթե Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները քանդվում են որպես անջատողության խորհրդանիշ, ապա անհասկանալի է, թե ինչու են վնասվում և քանդվում Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանները (այս թեմայով տե՛ս https://monumentwatch.org/hy/alerts/%d5%a1%d5%a6%d5%b8%d5%ad-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%b2%d5%ae%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf/, https://monumentwatch.org/hy/alerts/%d5%a1%d5%af%d5%b6%d5%a1%d5%b2%d5%a2%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%ab-%d5%b4%d5%b7%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%aa%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1/):
Մեր արձագանքը
Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։ Այն խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող 2021 թվկանի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf
Հուշարձանի ոչնչացումը խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։
Կարևոր է արձանագրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի Գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը արգելում է ժառանգության դիտավորյալ ոչնչացումը։
Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման այլ դեպքերի մասին կարող եք ծանոթանալ մեր կայքի այլ հրապարակումներում․ ոչնչացված են Շուշիում գտնվող՝ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը, Հադրութի և Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը։ Ավերված են նաև Գետավանի հուշարձանը և Ազատամարտիկների միության շենքը։
Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը։ Ոչնչացվել են նաև Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, այդ թվում՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին և «ՄիԳ-17» կործանիչը, ինչպես նաև Ստեփանակերտում՝ Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, Խորհրդային Միության հերոս, ռազմական տեսաբան Իվան Իսակովի կիսանդրին։