Ցավով և հիասթափությամբ տեղեկացնում ենք, որ Կովկասում տիրող նման ողբերգական իրավիճակում, ակնհայտ քաղաքական մոտեցումների ճանապարհ են բռնել և մեր մի շարք հարգարժան կոլեգաներ, նախաձեռնելով և միանալով «Cities on the Edge: Exploring Late Antique urbanism in the Southern Caucasus (AD 300–600)» գիտաժողովին, որտեղ միտումնավոր դուրս են թողնվել Հայաստանը, հայկական քաղաքները և հայ մասնագետները (մանրամասն տե՛ս https://urbnet.au.dk/news/events/2021/citiesontheedge/):
Հնարավոր չէ ներկայացնել Կովկասի քաղաքային մշակույթն առանց հայկական քաղաքների, հայկական սկզբնաղբյուրների և հետազոտողների: Բայց սա նաև մի նոր բան չէ: Ցավում եմ, որ իմ լավ բարեկամներ Լարա ֆաբիանը և Մուրթուզալի Գաջիեվը, որ ընդգրկված են մասնակիցների ցանկում, չեն ահազանգել ակադեմիական բարեվարքության նման աղաղակող խախտման մասին:
Խոսք է գնում ոչ թե թյուրիմացության, այլ մտածված կողմնորոշման մասին: Եթե անձնական շահագրգռվածությունն ավելի վեր է, քան գիտական բարեխղճությունը, իմաստ չունի դիմել, բացատրել կամ ազնվություն սպասել:
Ցավում ենք և հիասթափված ենք:
Համլետ Պետրոսյան
Դվինի հնագիտական արշավախմբի ղեկավար,
Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար: