«Վերածնված Թալիշ» հուշարձանի ավերումը
Ըստ ռուսական «Կոմերսանտ» թերթի լրագրող Կիրիլ Կրիվոշեևի 2020 թվականի դեկտեմբերի 3-ի ֆեյսբուքյան լուսանկարների հրապարակման, 44 օրյա պատերազմից հետո ադրբեջանցիներն ավերել են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի՝ «Վերածնված Թալիշ» հուշարձանը։ https://archive.is/PkeTz
Հիշեցնենք, որ «Վերածնված Թալիշ» հուշարձանը բացվել էր 2017 թվականի հունիսին https://archive.vn/m7V5S։
Առաջին լուսանկարը (նկ․ 1, աղբյուրը՝ https://archive.vn/m7V5S ) փաստում է, որ Թալիշ գյուղում պատերազմից առաջ դեռ կանգուն է «Վերածնված Թալիշ» հուշարձանը, իսկ երկրորդ լուսանկարում (նկ․ 2, աղբյուրը՝ https://archive.vn/m7V5S )՝ ադրբեջանական օկուպացիայից հետո այն արդեն ավերված է։
Մեր արձագանքը
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։

Նկ․ 1 «Վերածնված Թալիշ» հուշարձանը 2017 թվականին՝ Թալիշ գյուղում, աղբյուրը՝ https://archive.vn/m7V5S։
