Վիրտուալ մզկիթների ավելացման քաղաքականությունն օկուպացված Արցախում

Արբանյակային քարտեզների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը սկսել է Արցախում արհեստականորեն ավելացնել մզկիթների քանակը:

Մասնավորապես՝ Google Earth  ծառայության միջոցով Հադրութի շրջանի գյուղերի դիտարկման ժամանակ նկատելի դարձավ, որ մզկիթների առկայության մասին տարբերանշան են ավելացվել Թաղասեռ (G2C6+MFP Ağqala Məscidi, Taghaser), Վարդաշատ (GXCX+VW Edişə Məscidi, Edisha), Կամրակուճ (G2RF+CM Girmizigaya Mosque, Girmizigaya), Սարինշեն (GX7J+RHX Həzrəti Əbu-Bəkr Məscidi, Shahyeri), Ծամձոր (FXX8+MM Dərəkənd Məscidi, Dərəkənd Ծամձոր), Տող (HXP7+WR Tuğ Kənd Məscidi, Tugh Տող) բնակավայրերում (https://earth.google.com/web/@39.52106417,47.01530494,833.3894736a,3584.04415772d,35y,0h,0t,0r/data=OgMKATA, https://earth.google.com/web/@39.53947729,47.02563633,992.06264219a,3425.37105418d,35y,0h,0t,0r/data=OgMKATA, https://earth.google.com/web/@39.58772405,46.97637014,721.23810661a,3696.19555466d,35y,360h,0t,0r/data=Cj0aOxI1CiUweDQwM2RjNTlkNTRjMjJiN2I6MHhmNGQ0ZWUyYzY5OTAyNzQwKgzQnNC10YfQtdGC0YwYAiABOgMKATA, https://earth.google.com/web/@39.50440216,46.98971183,1329.9780015a,7053.52125637d,35y,0h,0t,0r/data=OgMKATA, https://earth.google.com/web/@39.50440216,46.98971183,1329.9780015a,7053.52125637d,35y,0h,0t,0r/data=Cj0aOxI1CiUweDQwM2RjMWY5MjA1MzU4YzM6MHhmMGFiNDM0ODA3MjI3OTA4KgzQnNC10YfQtdGC0YwYAiABOgMKATA): Ընդ որում, այս գյուղերում մզկիթների առկայության տարբերանշանները տեղադրված են կարծես կամայականորեն, քանի որ պատկերները խոշորացնելու պարագայում կարելի է տեսնել, որ դրանք տեղադրված են ուղղակի գյուղական տների, բակերի վրա:

Արբանյակային լուսանկարների դիտարկման ժամանակ պարզ դարձավ, որ մզկիթի գոյության մասին տեղանշան է տեղադրվել նաև Ասկերան քաղաքում (WRVG+FQ Əsgəran Məscidi, Asgaran): Ըստ քարտեզի՝ այն գտնվում է քաղաքի գերեզմանատան մոտ (https://earth.google.com/web/search/Askeran/@39.94365062,46.82790673,568.38800192a,228.00615706d,35y,0h,0t,0r/data=CigiJgokCZ6HmzpMxENAEdpU1C0XwUNAGe3KN4ZjhkdAIXu9nuGGfUdAOgMKATA):

Կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմը շարունակում է Արցախի իսլամացման քաղաքականությունը նաև և վիրտուալ տիրույթում. մզկիթների նշաններն արհեստականորեն տեղադրվում են արբանյակային պատկերներ ցուցադրող և հանրության լայն շրջանակների համար հասանելի կայքերում:  Ուշագրավ է, որ որպես թիրախ ընտրվել է Հադրութի շրջանը, որի գյուղերի մեծագույն մասը եղել է հայկական, ունեցել է հայ բնակչություն և նրանցում իսլամական աղոթատներ երբեք չեն եղել: Նկատելի է, որ մզկիթներով օժտել են Հադրութ քաղաքին առավել մոտ գտնվող գյուղերը: Վերոնշյալ գյուղերը 2020 թվականի օկուպացիայից հետո բնակչություն չունեն, այնտեղ շինարարական աշխատանքներ չեն տարվում, առավել ևս՝ մզկիթների կառուցման աշխատանքներ (Արցախի իսլամացման քաղաքականության մասին ավելի մանրամասն տես՝ https://monumentwatch.org/hy/alerts/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%b4%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1/):