Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարի ոչնչացումը
2021 թվականի հունվարի 12-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Թվիթերում հրապարակել է տեսանյութ, որում հստակ երևում է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի Առաքել գյուղում զինված ադրբեջանցի զինվորականները հատուկ մեքենայի օգնությամբ ոչնչացնում են խաչքարը, իսկ մյուս զինվորականը տեսանկահարանում է խաչքարի տապալման գործընթացը https://twitter.com/naghdalyan/status/1348922661318103040?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1348922661318103040%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fyerkirmedia.am%2Fhy%2Farticle%2F2021%2F01%2F12%2F31680։ Տեսանյութի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=rJW_M9wLXxc
Հիշեցնենք, որ 2010 թվականից «Հայկական խաչքարային արվեստը․ խաչքարերի խորհրդաբանությունն ու արհեստագործությունը» որպես ոչ նյութական մշակութային ժառանգության բացառիկ դրսևորում ներառված է մարդկության «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» https://ich.unesco.org/en/state/armenia-AM?info=elements-on-the-lists և համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին 2003 թ․» կոնվենցիայի, պատերազմների ժամանակ և դրանից հետո կրում է լրացուցիչ և ուժեղացված պաշտպանություն, իսկ այդպիսի արժեքների ոչնչացումը՝ համարվում է միջազգային հանցագործություն՝ ուղղված ողջ մարդկությանը։
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։
Հավելենք, որ ոչ նյութական արժեքները պաշտպանվում են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ կոնվենցիաներով՝ 2001 թվականի «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաներով, քանզի դրանք մշակութային բազմազանության արդյունք են, որոնք ստեղծվել են եզակի համայնքի (արցախահայության) կողմից։ Խաչքարային մշակույթը իր պաշտպանությունն է գտնում նաև մարդու հումանիտար իրավունքների շրջանակներում։ Բացի այդ` 2005 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆարոյում (Պորտուգալիա) ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» կոնվենցիան ևս շեշտում է, որ մշակութային ժառանգության նշանակությունը որոշում է տվյալ համայնքը, և ցանկացած արժեք, որը տվյալ ժողովրդի հավաքական մտքի արտահայտությունն է, պետք է պահպանվի։