Մանրամասներ. Արցախի Տիգրանակերտ: Քիվի ատամ հայերեն արձանագրությամբ:

Այն հայտնաբերվել է Տիգրանակերտի 2018 թ. պեղումների ընթացքում, Վաղքրիստոնեական հրապարակի մեծ բազիլիկ հարավային բակի վերին շերտում և պատկանում է եկեղեցու նախնական կառույցին։ Ատամի վրա փորագրված է հայերեն «Բ» տառը՝ վաղ գրչության մեջ հայտնի բոլորգիր երկաթագիր ոճով։ Եթե նկատի առնենք, որ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի վերջերին, այն հայերեն արձանագրի ամենավաղ վկայություններից է Արցախում։ Հավանական է, որ այն եկեղեցու ճարտարապետի կամ քարգործ վարպետներից մեկի անվան սկզբնատառն է։

Ասում են՝ դա կարևոր չէ, դա աղվանա-ուդիական ժառանգություն է:

Նկ․ 1

Նկ․ 2

Նկ․ 3