Արցախի 17-18-րդ դարերի տապանաքարային պատկերաքանդակում գինի մատռվակողները երբեմն բռնում են խաղողի ողկույզի տեսք ունեցող սափորներ: Արևմուտքում նման սափորները, որպես կանոն՝ ապակուց, կոչվում էին դեկանտեր, Արևելքում՝ սուրահի, երկու դեպքում էլ ցուցելով դրանց գինին մաքուր պահելու գործառույթը: Մրուրը հավաքվում էր սափորի խիստ նեղ հատակին՝ մաքուր պահելով մնացած գինի: Մրուրը հավաքելու նման գործառույթ, ինչպես հայտնի է, իրականանցնում էին նաև մառաններում պահվող կարասների խիստ նեղ հատակները: