Մանրամասներ. սա Քաշաթաղի Սոնասար գյուղն է:

Սա այդ գյուղի տներից մեկն է՝ կառուցված անցած դարի 60-70-ական թվականներին, երբ ադրբեջանցի «մասնագետները» Արցախի ողջ ժառանգությունը հայտարարում էին աղվանական, իսկ ադրբեջանցիներին էլ աղվանների հետնորդներ:  Պատերը շարված են վաղքրստոնեական հայկական կոթողների և 11-13-րդ դարերի խաչքարերի ջարդուփշուր արված բեկորներով: Որոշների վրա պահպանվել են նաև հայերեն արձանագրությունների հատվածներ: Ահա այսպես «յուրացրել»-վերացրել և «յուրացնում»-վերացնում են հայերի դարավոր ժառանգությունը:

Նկ․ 1

Նկ․ 2

Նկ․ 3

Նկ․ 4

Նկ․ 5