Մանրամասներ. Վարդիկանց Մխիթարն ու Հասանիկը:

Խաչքար, 1196 թվական, Թարթառի հովիտ, Արցախ:
Արձանագրությունը. «Թիւ :ՈԽԵ: (1196)/, ես Մխիթար Վարդիկ/անց կանգնեցի զխաչ/ս եղբոր իմո Հասանիկ/ա: Յաղաւթս [յիշեցէք]»:
Նշենք, որ Մխիթար ու Վարդիկ անձնանունները հասկանալի են միայն հայերեն, որ իկ փոքրացուցիչ վերջածանցը զուտ հայերեն է, որ ժամանակը, ինչպես նման հարյուրավոր դեպքերում է, նշվում է հայկական տոմարով:

Նկ․ 1

Նկ․ 2