Մանրամասներ. Բռիեղցի վանքի որմնափակ խաչքարերը:

Ամենածավալուն որմնափակ խաչքարերը, Բռիեղցի վանքային համալիր, Մարտունի, Արցախ, 13-րդ դարի կեսեր, վարպետներ Խաչինեկ և Վարդան:

Բռիեղցու երեք որմնափակ խաչքարերն իրենց չափերով՝ լայնությունը մոտ 4 մետր, հաստությունը՝ 2,5 մետր, բարձրությունը՝ 6 մետր, որմնափակ խաչքարերի ամենածավալային կառույցներն են: Ամեն մի որմնափակ արտասովոր խոր խորանի մեջ ներառում է չորսական խաչքար, որը նույնպես համարյա բացառիկ է:

Նուրբ քանդակը, հորինվածքների հագեցվածությունը բուսա-երկրաչափական մոտիվներով, արձանագրությունների կատարյալ վայելչագրությունը դրանք դարձնում են հայ մշակույթի դասական դրսևորումներից մեկը:

Խաչինեկ վարպետի արձանագրությունը.

«Ես` Խաչինե/կ Անեցի վար/դպետ ս[ուր]բ նշ/անիս, որդի Վար/համա: Որք կար/դէք` յաղաւթ/ս յիշեցէք ի Ք[րիստոս]»:

Նկ․ 1

Նկ․ 2

Նկ․ 4

Նկ․ 3

Նկ․ 5