Հին վանքի ավերակներ, վաղքրիստոնեական բեկորներ և 1700 թ. կառուցված միանավ սրահ: Դիրքն ուշագրավ՝ քարափի տակ, քարանձավային միջավայրում: Եվ հողի մեջ խրված տասնյակ դանակներ (հիմնականում եկեղեցու արևելյան խորանին դրսից կից քարանձավային հատվածում), որոնցով մատաղն են մորթել:
Եկեղեցու կառուցման արձանագրությունը. «Ես պարոն Պ[ա]հաթուր պակս՝ որդ/[ի] պարոն մելիք Հախնազարին, որ եմք/ երկրէն Քաշթաղուց, ի գեղջէն Խանածա/խա. ես եւ մայր իմ Մահփարին շինել տվինք/ ս[ուր]բ եկեղեցիս ի փրկութի[ւն] հոգոյ: Թվ. :ՌՃԽԹ: (1700)»: