Հայերեն արձանագրություններն ու սիմվոլները քերել-ջնջելը Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականության մեջ մի նոր բան չէ: Այն սկիզբ է առնում անցած դարի 60-ական թվականներից, երբ հայ մշակութային ժառանգությունը աղվանական համարելուն զուգահեռ ոչնչացնում էին այդ ժառանգությունը:
Ստորև ներկայացված են Շուշիի մերձակայքում գտնվող Ղայբալուշենի եկեղեցու և ջրաղացի նկարները, որոնց արձանագրությունները ջնջվել են մինչև 1988 թվականը: