Ոսկյա նրբաթիթեղով պատված ապակյա ուլունքներ, մ. թ. ա. առաջին դար, ա. մինչև մաքրելը և բ. մաքրելուց հետո:
Անփոփոխ ոսկին: Կարծում էին, թե հենց ոսկին է աստծո խորհրդանշանը, քանի որ այն ինչ փորձության էլ ենթարկվի` նույնը կմնա: Եվ միայն եզակի դեպքերում կան աստծուն նմանվող «ոսկի մարդիկ»: Կյանքը մի բով է. մարդիկ անցնում են նրա միջով և միայն եզակիներն են, որ ոսկու պես նույնն են մնում: Մնացածները ոչ ազնիվ են, ինչպես ոչ ազնիվ մետաղները` փոխվում են` շահին, խմբին, ջերմությանը, հանրությանը համապատասխան: Դրանք կոչվում են ոչ ազնիվ` ի տարբերություն ազնիվ մետաղների: