Վաճառի Սբ. Ստեփանոս վանքի համանուն եկեղեցու մուտքի ձախ եզրասալի արձանագրությունը, 13-րդ դարի կեսեր.
«Հրամանաւն Ա[ստուա]ծասէր իշխանին/ Հասանա՝ տ[եառ]ն Խաչինո, ես Գրիգոր՝ որ/դի քաջ զաւրականին Ջաջուռա/ ետու զԱվանախոռին երկիրն ի ս[ուր]բ/ նահատակս: Տ[է]րս եւ միաբանքս/ տուին զս[ուր]բ Գրիգորի տաւնն :Բ: պատարագ»: Ահա թե ինչ է գրում քաջ զորական Ջաջուռի հոր՝ Գրիգորի (այսինքն՝ մեր արձանագրության հեղինակ Գրիգորի պապի) և նրա քաջ եղբոր ու եղբորորդիների մասին ժամանակի պատմիչ Կիրակոս Գանձակեցին. «Գրիգոր որդի Խաղբակա, եղբայր քաջին Վասակայ, զի երեք որդիք էին Վասակայ՝ Պապաք, Մկդեմ, Հասան, զոր Պռոշն կոչեին. արք քաջք և անուանիք, որ յահէ նոցա դողայր ամենայն զօրն տաճկաց...: Սոքա գաւառաւ խաչենեցիք էին, յերևելի ազգէ, հաւատով քրիստոնեայք, ուղղափառք և ազգաւ հայ» (Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Եր., 1961, էջ 205-206):
Ադրբեջանական պրոպագանդան ասում է՝ փաստերը կարևոր չեն, դա աղվանա-ուդիական ժառանգություն է: