Պատկերաքանդակ,Աստվածածինը մանկան հետ, մոտ 16-17-րդ դարեր (եթե չլիներ արձանագրությունը, հավանական կհամարեինք 13-րդ դարը) Հաթերք, Արցախ:
Արձանագրությունը. «[Յա]նուն Ա[ստուծո]յ ես տ[է]ր Թա…/ …ակես ք[ա]հան[ա]ի/…տ[է]ր Ակուփ…»:
Մակար Բարխուդարյանցի այցելության ժամանակ (19-րդ դարի վերջեր) արձանագրությունն ավելի ամբողջական է եղել. «…եկեղեցուս դրան արտաքին կողմում մի քարի վերայ կայ կանացի պատկեր, որի շուրջն քանդակուած է կարակնաձև. «Կամաւն Աստուծոյ ես տէր Թաթէոս, Մարկոս եղբարքս ամեն կանկնեցինք Սուրբ Աստուածածնայ եկեղեցիս, Ռըստակէս աւագ քահանայ. Տէր Աստուած ողորմեա», Մ. Բարխուտարեանց, Արցախ, Բագու, 1895, էջ 200: