Այս հորինվածներն ունեն երեք հիմնական թեմա (թվարկումը աջից ձախ)` հանգուցյալի երկրային զբաղմունքը` իդեալականացված կերպարով, խնջույքը, ընտանիքը (մայրը, կինը, երեխաները)` սգի սենտենցիաներով: Վերին ձախ անկյունում քանդակված են սնդուկները` բանալիով և հանգուցյալի հորիզոնական (մահացած) կերպարով, հավանաբար այն սովորույթի պատկերումն է, երբ մահանալուց հետո առանձնացվում և փակի տակ են պահվում հանգուցյալի իրերն ու հագուստը:
Արձանագրությունը. «Այս է տապան լուսահոգի/ Օվանեսին` եխպեյր/ն էր Առուստամի, որ է որդիք/ Աթա Թօրօոսեանին:/ Մեծ իշխան էր Շոշվա կեղին:/ Ով որ կարդա` ասէ` Ա[ստուա]ծ ողորմի: 1842-ին»:
Շոշ գյուղն այսօր հայտնվել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքի սահմանին: